ԻԼԻՊ-ը կտրել է Մոսուլի բջջային կապը
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայիններն արգելափակել են Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի` Մոսուլի բջջային ցանցը: Բնակիչները քաղաքում տիրող իրավիճակը «քաոսային և կաթվածահար» են անվանել, թեև ոմանք դեռ կարողանում են օգտվել ինտերնետից: Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն:
Իրաքում բջջային կապի օպերատորները հայտարարել են, որ ուսումնասիրում են խնդիրը, սակայն հրաժարվել են մանրամասներ ներկայացնել:
Բջջային կապի կտրելը իսլամիստների հերթական քայլ էր: Մինչ այդ նրանք իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանների դպրոցներում արգելել էին դասավանդել փիլիսոփայություն, քիմիա և այնպիսի առարկաներ, որոնք հակասում են իրենց գաղափարախոսությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին