ՌԴ-ում միգրանտների բժշկական ապահովագրությունը կարժենա 5,4 հազար ռուբլի
Կամավոր բուժապահովագրության փաթեթը, որը Ռուսաստան մեկնած ներգաղթյալները պարտավոր կլինեն ձեռք բերել աշխատանքի անցնելիս, կարժենա 5,4 հազար ռուբլի: Փոխանցում է «Իզվեստիա» պարբերականը:
Ինչպես հաղորդվում է` վճարելով այդքան գումար արտագնա աշխատանքի մեկնածները հանրավորություն կունենան օգտվել բժշկական ծառայությունների համեմատաբար լայն շրջանակից, որը կներառի ինչպես խորհրդատվական-թերապևտիկ ծառայություններ, այնպես էլ նեղ մասնագետների` սրտաբան, վիրաբույժ, մաշկաբան և այլն կողմից մատուցվող ծառայություններ:
Ապահովագրական փաթեթը ներառելու է նաև չնախատեսված պայմաններում հիվանդանոցում հայտնվելու կամ շտապ օգնության ծառայության մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու դեպքում առաջացած ծախսերը: Սույն փաթեթի ձեռք բերումը պարտադիր է այնքանով, որ դրա բացակայության դեպքում գործատուն չի կարողանալու աշխատանքային պայմանագիր կնքել միգրանտի հետ:
Բացառություն են կազմելու միայն այն դեպքերը, երբ գործատուն հատուկ պայմաններում վճարումները ինքնուրույն կատարելու պարտավորություն կստանձնի:
Հատկանշական է, որ նոր փոփոխությունների արդյունքներով փաթեթի շրջանակներում ներկայացված ծառայությունների քանակի և հաճախականության մասով տարբերակված մոտեցում է ցուցաբերվել: Մասնավորապես` մոսկվաբնակները կարող են պոլիկլինիկայի ծառայություններից օգտվել անսահամանփակ, մինչդեռ այլ շրջաններում այցելությունները սահմանափակ են լինելու: Օրինակ` հնարավոր կլինի երեք անգամ այցելել թերապևտի և վիրաբույժի, իսկ սրտաբանի կամ մաշկաբանի` մեկ անգամ: Հավելենք, որ այսուհետև միգրանտներին մատուցվող պոլիկլինիկական ծառայությունները կատարվելու են բացառապես վճարովի հիմունքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան