Տնտեսական իրավիճակի վատացումը զգացել է ռուսների 80%-ը
Ռուսների մեծ մասը՝ 80%-ը, վերջին շրջանում զգացել են գների կտրուկ աճն ու երկրի տնտեսական իրավիճակի վատացում: Նրանցից 78%-ը դա կապել է նավթի գնի անկման ու Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների կիրառած պատժամիջոցներով:
Նման տվյալներ է հրապարակել «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները: Միաժամանակ հարցվածների 50 %-ն ասել է, թե ընդհանրապես չի զգացել որևէ խնդիր պատժամիջոցների հետ կապված: Հարցումն անցկացվել է նոյեմբերի 14-17-ը, դրան մասնակցել է 1600 մարդ Ռուսաստանի 134 բնակավայրից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ