Սիրիայի տեղեկատվության նախարար. Սիրիայի բանակը խաղաղ բնակչությանը երբեք որպես թիրախ չի ընտրել
Սիրիայի կառավարությունը հերքել է ԱՄՆ-ի «շինծու» մեղադրանքներն այն մասին, թե իբր իրենց օդուժը հարվածների ժամանակ որպես թիրախ է ընտրում խաղաղ բնակիչներին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Սիրիայի արաբական բանակը խաղաղ բնակչությանը որպես թիրախ չի ընտրում»,-հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զոուբին:
Նրա խոսքով, Վաշինգտոնն այդ տեղեկությունը վերցրել է Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններից:
«Պետքարտուղարությունը լավ կանի հարգի ամերիկացի զոհերի հիշատակը, ում սպանել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները, այլ ոչ թե շինծու մեղադրանքներ ներկայացնի Սիրիային, որը տարիներով պայքարում է ահաբեկչության դեմ»,-նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը նոյեմբերի 26-ին հայտարարություն էր տարածել, որում իր «սարսափ» էր արտահայտել Սիրիայի կառավարական ուժերի կողմից Ռաքքա նահանգում իրականացրած ռմբակոծությունների կապակցությամբ, որի զոհ են դարձել տանսյակ խաղաղ բնակիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ