Արմեն Բադալյան. Ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնությունները մեկ շղթայի օղակներ չեն
«Այս տարվա ամենակարևոր իրադարձությունը կառավարության նոմինալ փոփոխություններ էր, նոմինալ, քանի որ երկրի տնտեսական իրավիճակը որոշում է երկրի նախագահը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով անցնող տարվա գլխավոր ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին, ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Նա նշեց, որ կառավարության փոփոխությունը ոչ մի կերպ չանդրադարձավ երկրի տնտեսական քաղաքականության վրա:
Անդրադառնալով ազատամարտիկների և քաղաքական ուժերի նկատմամբ կիրառված վերջին բռնություններին Բադալյանը նշեց, որ այդ բռնությունները մեկ շղթայի օղակներ չեն, ուղղակի այդ իրադարձությունները դրել են իրար կողքի.«Ես չեմ կարծում, որ երկրի իշխանությունները վախեցած են կամ մտահոգված են նախախորհրդարանից, որպեսզի դիմեն նրանց մեքենաները այրելուն»:
Ա.Բադալյանը անդրադառնալով Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությանն ասաց, որ շատ տարօրինակ է, որ այս իշխանությունների պատճառով երկրից հեռացած խոպանչին հետ է վերադառնում և հարվածում է այն մարդուն, ով վիրավորել է երկրի նախագահին. «Ովքեր այս փաստարկը դրել են շրջանառության մեջ պետք է հասկանան, որ այս փաստարկը խոսում է այն մասին, որ երկրի անվտանգության աստիճանը այն մակարդակի է հասել, որ խոպանչիներն են գալիս հասնում Հայաստանում հարց լուծելու: Պետք է իշխանությունները գտնեն ավելի լավ PR-շիկներ»:
Իր հերթին, վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը անդրադառնալով տարվա կարևոր իրադարձություններին նշեց, որ 2014թ.-ին տեղի ունեցավ աշխարհի վերաձևավորման ամենաբուռն շրջանը. «Արևմուտքի և Ռուսաստանի միջև տեղի է ունենում աշխարհաքաղաքական պայքար և Մոսկվան ու Վաշինգտոնը պայքարում են Եվրոպայի համար»:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին Հակոբյանն ասաց, որ կառավարության փոփոխությունը որևէ էական տնտեսական փոփոխությունների չհանգեցրեց և ոչ մի լուրջ ծրագիր արդյունաբերության զարգացման համար գոյություն չունի.
«Նոր կառավարությունը փորձում է ստվերից դուրս բերել բիզնեսը, այլ ոչ թե ստեղծել ինչ-որ նոր արտադրություններ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ