Մերկել. ԵՄ-ԵՏՄ տնտեսական երկխոսությունը կախված է Ուկրաինայի հարցում առաջընթացից
Գերմանիայի կանցլեր Անկելա Մերկելը Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև տնտեսական երկխոսության համար որպես նախապայման մատնանշել է Ուկրաինայի հարցում առաջընթացի արձանագրումը: Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Եթե մենք Մինսկի արձանագրության 12 կետերի կատարման առումով զգալի առաջընթաց նկատենք, ապա, այո, մենք պատրաստ կլինենք նման քայլերի, քանզի Ուկրաինան և Ռուսաստանը շատ կապված են տնտեսական առումով»,- անդրադառնալով ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև տնտեսական համագործակցությանը` նշել է Ակելա Մերկելը:
Կանցլերը նաև հավելել է, որ իրենք դեմ չեն Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ աշխատել մեծ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման հարցերով նախարարությունը պաշտոնական նամակով դիմել էր նոր կազմավորված Եվրահանձնաժողովին` առաջարկելով նոր երկխոսություն սկսել ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Երկու կառույցների միջև ազատ տնտեսական գոտու կազմավորման մասին էր խոսել նաև ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ