ԵՄ ԱԳ նախարարներն Ուկրաինայի հարցով կհանդիպեն հունվարի 29-ին
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հարցեր քննարկելու համար արտահերթ կհանդիպեն հունվարի 29-ին: Այս մասին տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ ասել է, որ Կիևում այսօր նախատեսված մեկ այլ հանդիպման ժամանակ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու հարց կբարձրացվի: ԵԱՀԿ հաղորդագրության համաձայն, այսօր Կիևում տեղի կունենա կազմակերպության մշտական խորհուրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի Ուկրաինայի արևելյան մասում իրավիճակի վաթարացման հետ կապված հարցը:
Հանդիպումներն անցկացվելու են երկու օր առաջ Մարիուպոլ քաղաքի հրթիռակոծության ֆոնին, ինչի հետևանքով զոհվել է 30 մարդ:
Հիշեցնենք, հունվարի 24-ին «Գրադ» տեսակի հրթիռներ էին արձակվել ուկրաինական Մարիուպոլ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր 30, վիրավորվել` շուրջ 90 մարդ։ Ուկրաինական իշխանությունները գնդակոծության համար մեղադրել են աշխարհազորայիններին, մինչդեռ վերջիններս հերքում են մեղադրանքները, դրանք որակելով սադրանք։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին