ՌԴ-ում ԻԻՀ դեսպան. Իրանի և Ռուսաստանի միջև հնարավոր է վիզային ռեժիմը չեղյալ հայտարարվի
«Իրանը սպասում է, որպեսզի Ռուսաստանը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները կատարի և «S-300» ՀՊ համակարգն Իրանին հանձնի»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային:
Իրանի դեսպանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ներկայում Իրանի և Ռուսաստանի միջև քննարկումներ են ընթանում, որպեսզի առևտրականների և զբոսաշրջիկների համար վիզային ռեժիմը չեղյալ հայտարարվի: Դեսպան Սանային հույս է հայտնել, որ երկու երկրների ԱԳ նախարարությունները 2015թ. վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին հուշագիրը կստորագրեն:
Ռուսաստանում Իրանի դեսպանը, անդրադառնալով «S-300» հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՊՀ) վերաբերյալ կողմերի միջև առկա տարաձայնությանը, մասնավորապես նշել է. «Իրանը սպասում է, որպեսզի Ռուսաստանը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները կատարի և «S-300» ՀՊ համակարգն Իրանին հանձնի»:
Դեսպան Սանային շեշտել է, որ «S-300»-ի վերաբերյալ Իրանի և Ռուսաստանի միջև պայմանագիրը ստորագրվել է նախքան պատժամիջոցները: Նրա խոսքով՝ «S-300»-ը նախևառաջ պաշտպանական համակարգ է:
Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԻԻՀ և ՌԴ միջև «S 300» ՀՀՊ համակարգի վաճառքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականին, համաձայն որի՝Ռուսաստանը Իրանին պետք է հանձներ շուրջ 800 միլիոն դոլլար արժողությամբ հակահրթիռային պաշտպանության այդ համակարգի 5 բաղադրամասերը, որը, սակայն, արևմտյան որոշ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի գործադրած ճնշումների պատճառով չի տրամադրվել, որից հետո էլ Իրանը «S-300»-ի համար վճարած կանխավճարը ստանալու համար դիմել է միջազգային դատարան:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան