Մոսկվայից Նյու Յորք թռիչքները չեն իրականացվում
Ավիաընկերությունները հետաձգում են Մոսկվայից Նյու Յորք նախատեսված թռիչքները ԱՄՆ-ում ձյունամրրիկի հետևանքով: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Աէրոֆլոտ»-ն այսօր չեղյալ է հայտարարել երկու թռիչք, դեպի Մոսկվա ևս երկու թռիչք չի իրականցրել ամերիկյան «Դելտա» ընկերությունը, նույն ընկերության մեկ թռիչք էլ չի կատարվել Մոսկվայից ԱՄՆ:
Նշենք, որ Միացյալ Նահանգների արևելյան ափերին մոտեցող ձնաբքի պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել, ընդհանուր առմամբ, չորս նահանգներում, Նյու-Յորքում, Նյու-Ջերսիում, Կոնեկտիկուտում և Մասաչուսեթսում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին