Կոբզոնը Պետդումայում եբրայերեն է երգել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը խորհրդարանական ամբիոնից եբրայերեն է երգել: Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը: Հղում տալով «Ռեգնում» գործակալությանը՝ աղբյուրը հայտնում է, որ Կոբզոնը կատարել է Բուդապեշտում բանտարկված գետտոների «Ելի շելո» ստեղծագործությունը:
«Այն օրերին, երբ ամբողջ աշխարհն աղմկում է և փորձում նշել Օսվենցիմի արյունալի իրադարձությունները, մեր զինվորական երգչախումբը երգեց Եվրոպայի ամենամեծ ժողովարանում, և ինձ թույլ տվեցին երգել: Երգացանկում հնչեցին տարբեր երգեր, բայց մի եգ կա, որ դուք չգիտեք, և այն կարող է հետաքրքրել: Այդ երգը ծնվել է հունգարական, Բուդապեշտի գետտոյում, կոչվում է «Ելի շելո»,- ասել է Կոբզոնը և երգել:
Ըստ «Լենտայի»՝ արտիստը խոսել է հունվարի 18-ին Բուդապեշտում Ալեքսանդրովի անվան երգչախմբի ելույթի մասին:
Նշենք, որ հունվարի 27-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն էր: Այդ օրը՝ 1945 թվականին, խորհրդային զորքերը ազատագրել են Օսվենցիմի կենտրոնացված ճամբարը, որտեղ իր գոյության ողջ ընթացքում շուրջ մեկուկես միլիոն մարդ է ոչնչացվել: 1947 թվականին, ճամբարի գտնվելու վայրում թանգարան է հիմնվել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ