Մերկելը բացառել է Հունաստանին պարտքի ներումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է Հունաստանին պարտքի ներումը: Մասնավոր վարկատուները հրաժարվել են ներել պարտքը, իսկ բանկերն արդեն մի քանի միլիարդի ներում են արել:
«Ես պարտքի հետագա ներման համար հնարավորություն չեմ տեսնում»,-«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, ասել է Մերկելը:
Կանցլերը հայտարարել է, որ Աթենքին կշարունակեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել, եթե Հունաստանում իրականացվեն բարեփոխումներ: Նրա խոսքով, Եվրոպան Հունաստանին ու համաշխարհային ճգնաժամից տուժած այլ երկրների կշարունակի համերաշխություն ցուցաբերել, եթե այդ պետությունները բարեփոխումներ ու տնտեսումներ իրականացնեն:
Հունաստանի ֆինանսների նոր նախարարը երեկ հայտարարել է, որ Աթենքը մտադիր չէ համագործակցել եվրոպական վարակտուների եռյակի առաքելությունների հետ՝ ԵՄ, Եվրոպական Կենտրոնական բանկ, ԱՄՀ:
Ըստ տեղեկությունների, Եվրախմբի ղեկավարի հետ նրա հանդիպումն ավարտվել է վեճով: Ավելի վաղ Եվրոպական Կենտրոնական բանկը հայտարարել է, որ չի մասնակցելու Հունաստանի փրկության կամ պարտքի վերակառուցման գործին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ