Սիրիայից ՄԱԿ-ի աշխատակիցներին վտարել են ընդդիմության հետ կապ ունենալու պատճառով
Սիրիայում ՄԱԿ առաքելության երկու աշխատակից երկրից վտարվել է ընդդիմության հետ կապեր ունենալու պատճառով: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հղում կատարելով Associated Press-ին, պերսոնա նոն գրատա հայտարարված մարդիկ փորձել են զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջաններում հումանիտար օգնություն տրամադրելու համար պայմանավորվել Սիրիայի ընդդիմության հետ:
«Դա անհանգստացնող նախադեպ է Սիրիայում աշխատող բոլոր հումանիտար աշխատակիցների համար»,-հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի` հումանիտար հարցերով օգնական Վալերի Ամոսը:
Նրա խոսքով, դա ազդակ է առաքելության ցանկացած աշխատակցի համար, քանի որ ընդդիմության հետ բանակցային գործընթացը սպառնում է նրանց` Սիրիայի տարածքում գտնվելուն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ