Քաղաքական 12:18 02/03/2015

Երբեմնի անսխալականի միակ հույսն այլոց սխալն է

Փետրվարին տեղի ունեցած զարգացումներից հետո երկրում ակնհայտորեն քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, և շատերն իրենց կողմնորոշումը վերագտնելու հույսը կապում էին մարտի 1-ին ՀԱԿ հրավիրած հանրահավաքի և մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ: Սոցիալական ցանցերում տեղ գտած քննարկումներից դատելով՝ այդ հույսերը ոչ միայն չարդարացան, այլև հիասթափություն առաջ բերեցին: Պատճառն, ըստ ամենայնի, այն է, որ առաջին նախագահը փաստացի հայտարարեց, որ (ինքը և իր թիմը) չունի գործողությունների ծրագիր, խոստովանեց, որ կորցրել է հսկողությունը գործընթացների նկատմամբ և ապացուցեց, որ ի վիճակի չէ առաջարկել այլ բան, քան արել է մինչ այդ: Մի խոսքով՝ ինչպես հայտնի անեկդոտում էր ասվում՝ եկել էր ասելու, որ իր վրա հույս չդնեն:

Այս պահվածքը, որքան էլ հիասթափեցնող, բայց հասկանալի է: Ի վերջո ՀԱԿԿ առաջնորդը չէր կարող միանգամից ընդունել «քաղաքագիտական վերլուծության» մեջ թույլ տված իր սխալը, կամ երկու տարի շարունակ քարոզված «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» սին բնույթը: Չէր ընդունելու, որովհետև մինչ այժմ էլ Տեր-Պետրոսյանը բազմաթիվ սխալներ գործել է, բայց հրաժարվել է դրանց համար պատասխանատվություն ստանձնել, ուստի տեղի ունեցածում արտառոց որևէ բան չկա: Արտառոցը, թերևս, այն է, որ հայտնվելով անորոշության մեջ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե թայմ աութ է վերցնում (նա դրա հնարավորությունն ուներ՝ հանրահավաքում խոսել բացառապես օրվա խորհրդի՝ մարտի 1-ի և դրա հետևանքների մասին), այլ ցայտնոտում հայտնվածին բնորոշ խուճապային քայլերի է դիմում:

Ի՞նչ արժեք ունի որևէ հարց, հրապարակում քվեարկության դնելը: Կեղծ ծիսականությունից բացի այս ժեստը որևէ քաղաքական տրամաբանություն ու հիմնավորում չունի: Եվ Տեր-Պետրոսյանն այս մասին լավ գիտի: Նա այդ հնարքը գործադրել էր նաև մի քանի տարի առաջ, երբ «համաժողովրդական ֆորումի» միջոցով փորձում էր խուսափել սեփական որոշումների համար պատասխանատվությունից:

Կամ ի՞նչ է նշանակում «հայաստանին փրկել» արտահայտությունը, որն այդպես էլ դուրս չմղվեց առաջին նախագահի բառապաշարից: Բազմիցս ասվել և ասվում է՝ Հայաստանին պետք են ոչ թե մեսիաներ, այլ ինչպես ինքն է նշում ելույթում՝ իրատեսական քաղաքականությամբ զբաղվող լիդերներ: Համաձայնեք, որ հրապարակում հավաքված երեք հազար քաղաքացիներին «ժողովուրդ» ներկայացնող և բացառապես «փրկության» ծրագրեր առաջ քաշող որևէ անձ չի համապաատսխանում իրատեսականության չափանիշներին:

Ի դեպ, սոցցանցերում որոշակի դրական վերաբերմունքի էր արաժանացել Տեր-Պետրոսյանի ելույթի՝ Հայոց ցեղասպանությանը և Ղարաբաղյան հարցին նվիրված հատվածը: Կարծիք կար, որ առաջին նախագահը ելույթի այս հատվածում մտահոգ քաղաքացու տեսակետ է արտահայտում: Տեքստի մանրամասն վերլուծությունն այդ մասին չի վկայում:

Այն դրույթը, որ պետությունը պետք է սահմանազատվի պետականազուրկ ազգի ավանդական գաղափարախոսությունից, իրավամբ ճիշտ է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ առաջին նախագահն իր ելույթում փորձում է Հայաստան պետությանը վերագրել մի բան, որն իրականում գոյություն չունի: Համահայկական հռչակագիրը, մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող ներկայացվել որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշում: Ձևական առումով այն պետա-իրավական ընթացակարգերը չանցած մի փաստաթուղթ է, որն ընդամենն արտացոլում է աշխարհասփյուռ հայության (այդ թվում Հայաստանում, Արցախում բնակվող հայության) մոտեցումներն ու տեսակետները: Որևէ մեկը չի պնդել և չի կարող պնդել, որ դա պետական դիրքորոշում է, ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը նման մոտեցում առաջ քաշում և դրա հիման վրա վախեր ստեղծում:

Այո՛, եղել է ցեղասպանություն, որի արդյունքում ունեզրկվել են նաև Օսմանյան Թուրքիայի բազմաթիվ հայ քաղաքացիներ ու համայնքներ: Ի՞նչ մի դատապարտելի բան կա, որ հարյուր տարի անց հայերը և հայկական համայնքները կփորձեն օրենքով նախատեսված ձևով ու կարգով փոխհատուցում ստանալ իրենց կորուստների համար, և ինչ մի դատապարտելի է, եթե Հայաստանի Հանրապետությունն այս հարցում օժանդակի նրանց: Դա ի՞նչ է՝ հակասո՞ւմ է Հայաստանի շահերին:

Չթերագնահատելով Լևոն Տեր-Պետրոսյանի ավանդը հայոց պետականության վերստեղծման, պատերազմի տարիներին ունեցած հաջողությունների գործում, բոլոր դեպքերում պետք է նշեմ նաև, որ մեծամտություն է այն թեզը, թե «Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր նվաճումները համընկնում են հենց այդ ժամանակաշրջանին»։ Չկա նման բան: Օրինակ՝ «այդ ժամանակաշրջանում» Հայաստանը դեմ էր առել Լիսաբոնյան պատին, որը հաղթահարել է հետո՝ Տեր-Պետրոսյանից հետո ու հասել Քի Վեսթ:

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ապա պետք է ասել, որ բոլոր երեք նախագահների օրոք էլ Հայաստանը եղել և մնում է միջազգային հանրության կանխատեսելի և հուսալի գործընկեր, աչքի չի ընկնում ոչ ադեկվատ պահվածքով, ինչն էլ կանխորոշում է «աղետաբեր» երևույթների հաղթահարումը: Ի դեպ այս մասին Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն էլ խոստովանել է քանիցս, բայց չգիտես ինչու՝ միայն արտերկրի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում: Այնպես որ՝ Տեր-Պետրոսյանի իրական մոտեցումներին ու մտահոգություններին կարելի է ծանոթանալ օտարերկրյա որևէ լրագրողի տված հարցազրույցում, եթե իհարկե դրա պահանջարկը դրսում լինի և կայանա:

Վերադառնալով առաջին նախագահի մարտիմեկյան ելույթին՝ չենք կարող շրջանցել նաև «կոդավորված մեսիջների» հատվածը: Սա այլ բան, քան նույն գետը կրկին անգամ մտնել չես անվանի: Կար ժամանակ, երբ գործում էր «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» բանաձևը, և կա ժամանակ, երբ բանաձևը վերաձևակերպվում է՝ «թող մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջև»՝ չփոխելով բովանդակությունը:

Մի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չի փոխվել, ինչպես ինքն է ասում՝ «թուրքը մնում է թուրք», «հայը մնում է հայ», դե իսկ Տեր-Պետրոսյանն էլ մնում է Տեր-Պետրոսյան: Միակ բանը, որ փոխվել է դա առաջին ախագահի նկատմամբ վերաբերմունքն է: Եթե նախկինում նրան հաջողվել էր ստեղծել իր անսխալականության մասին պատրանք, ապա այսօր նա հրապարակավ խոստովանում է, որ իր միակ հույսը «բաբելոնյան աշտարակի նոր շինարարների» ձախողումն է:

Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}