ՄԱԿ. Իրաքում փետրվարին 1000-ից ավել մարդ է զոհվել
ՄԱԿ-ի Իրաքի աջակցության առաքելությունը հայտարարել է, որ 2015 թվականի փետրվարին զինված հակամարտության զոհ է դարձել 1103 մարդ, ավելի քան 2000-ը վիրավորվել է: Այս մասին գրված է կազմակերպության պաշտոնական կայքում:
Զեկույցում նշվում է, որ զոհերի մոտ կեսը` 611 մարդ, քաղաքացիներ են, իսկ 492-ը զինվորականներ: Ամենածանր հարվածը ստացել է մայրաքաղաք Բաղդադը, որտեղ մեկ ամսում մահացել է 329 մարդ, 875-ը վիրավորվել է:
««Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները շարունակում են ամեն օր իրաքցիների դեմ ահաբեկչություններ իրականացնել: Մեզ անհանգստացնում է ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում սպանությունների մասին տեղեկությունները»,-հայտարարել է Իրաքում ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը` ընդգծելով, որ անհնար է ԻԼԻՊ-ին հաղթել միայն ռազմական միջոցներով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ