ՀԱՊԿ-ում քննարկել են զինաթափման և սպառազինության վերահսկողության հետ կապված հարցեր
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանի գլխավորությամբ Մոսկվայում անցկացվել է զինաթափման, չտարածման և սպառազինության վերահսկողության հարցերին նվիրված կազմակեպության անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդակցություն: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:
Տարածված հայտարարության համաձայն` խորհրդատվություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Քննարկվել են նաև այլ միջազգային համաժողովներում անդամ երկրների գործողությունների համակարգմանը և փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
«Մտքերի կառուցողական փոխանակում է տեղի ունեցել զինաթափման օրակարգի կարևորագույն հիմնախնդիրների շուրջ։ Կարևորագույն հարցերից մեկը կապված էր միջուկային զենքի չտարածման գործողությունների վերանայմանը և Միջուկային զենքի չտարածմանը նվիրված միջազգային համաժողովներում, այդ թվում նաև ՄԱԳԱՏԷ–ի հարթակում, գործողությունների համակարգմանը նախատեսվող Պայմանագրի ամփոփիչ խորհրդաժողովի հետ»,- նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ մասնակիցները դրական են գնահատել նմանաբնույթ խորհրդատվությունների օգտակարությունը: Վերջիններս կողմ են արտահայտվել զինաթափման, չտարածման և սպառազինման վերահսկողության հարցերում ՀԱՊԿ անդամ պետությունների գործողությունների հետագա համակարգման օգտին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ