Ճապոնիայի զինված ուժերը կմասնակցեն ԵՄ խաղաղապահ առաքելություններին
Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է երկրի ազգային պաշտպանական ուժերի`ԵՄ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է «Տասս»-ը` հղում անելով «Կիոդո» լրատվական գործակալությանը:
Նշվում է, որ դա կլինի ազգային պաշպանական ուժերի համար առաջին նմանատիպ փորձը: Ավելի վաղ երկրի պաշտպանական ուժերը մասնակցել են միայն ՄԱԿ-ի իրականացված առաքելություններին:
Ընդգծվում է, որ ԵՄ առաքելություններին ճապոնական զինված ուժերի մասնակցությունը կառուցվածքային տեսանկյունից կտարբերվի ՄԱԿ-ի հետ համագործակցությունից: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Սպասվում է, որ հաջող շաբաթ Տոտիոյում տեղի ունենա այս հարցի շուրջ Ճապոնիայի ՊՆ-ի և ԱԳՆ-ի ներկայացուցիչների և ԵՄ-ի պատկան մարմիների բանակցությունները:
Այս նախաձեռնությունը դիտարկվում է որպես դեռևս նախորդ տարվա կեսերին ընդունված Կոլեկտիվ պաշտպանության վերաբերյալ բանաձևի կյանքի կոչման հերթական քայլ:
Բանաձևը, մասնավորապես, Ճապոնիայի զինված ուժերին թույլ է տալիս մասնակցել երկրի սահմաններից դուրս ընթացող ռազմական գործողություններին:
Ճապոնիայի ներկայիս Սահմանադրությունը պատերազմից հրաժարվելը հռչակում է որպես «ազգի ինքնիշխան իրավունք»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ