Սպիտակ Տուն. ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատրաստ են ՌԴ նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուն
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ այսօր կայացած տեսակոնֆերանսի ժամանակ հաստատել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամությունը։ Սպիտակ Տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրութան համաձայն, նոր պատժամիջոցները կգործարկվեն փետրվարի 12-ի Մինսկի պայմանավորվածությունների խախտման դեպքում։
«Նախագահաները հաստատել են իրենց վճռականությունը պայմանավորվածությունների խախտման դեպքում համակարգված և արագ գործելու հարցում, որը միտված կլինի ստիպելու առավել մեծ գին վճարելուն»,-ասված հաղորդագրության տեքստում։
Նշենք, ԱՄՆ ղեկավար Բարաք Օբաման տեսակոնֆերանս էր անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի և Եվրահանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։
«Առաջնորդներն հույս են հայտնել Միսնկի համաձայնագրերի հաջող և լիակատար իրականացման հարցում և համաձայնել, որ գործող պատժամիջոցների որևէ թուլացում կապված է լինելու այդ համաձայնագրերի լիակատար իրականացման հետ»,-ասված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ