«ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրի ստորագրման դրական կողմերը Մոլդովայում դեռևս տեսանելի չեն»
ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրի ստորագրման դրական կողմերը Մոլդովայում դեռևս տեսանելի չեն: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Բոգդան Ցիրդյան:
«Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը արդիականացման, ինչպես նաև շուրջ 500 մլն սպառողների շուկա մուտք գործելու հնարավորություն է ընձեռում: ԵՄ-ն նաև ենթակառուցվածքների, էներգետիկ համակարգերի արդիականացման, ինչպես նաև արդարատության ոլորտում բարեփոխումների համար դրամաշնորհներ և վարկեր է տրամադրում: Սակայն արդյունքները տեսանելի չեն: Վարկերը պետք է վերադարձնել: Դրամաշնորհները հիմնականում գնում են խոհրդատվության վրա: Իսկ խորհրդատուները նույն եվրոպացիներն են: Արտադրության արդիականացման վրա գումար գրեթե չեն տրամադրում: Պայմանագրի առավելություններից օգտվելու համար անհրաժեշտ են միլիարդավոր դոլարների ներդրումներ: Իսկ դրանք չկան և դժվար թե լինեն: Նույնիսկ եթե ներդրումները հայտնվեն, ի՞նչ անել արտադրանքի հետ: ԵՄ շուկաները գրեթե փակ են մեզ համար»,- նշել է Բոգդան Ցիրդյան:
Դրա հետ մեկտեղ, ըստ քաղաքագետի, ԵՄ-ի նկատմամբ մոլդովական հասարակության վստահությունը անշեղորեն նվազում է: Եթե 2007 թ դեպի Եվրոպա երկրի կողմորոշման օգտին էր արտահայտվում մոլդովացիների 70 տոկոսը, ապա 2014 թ դրությամբ նրանց թիվը նվազել է մինչև 38 տոկոսի:
Միևնույն ժամանակ, հանրաքվելի անցկացման դեպքում մոլդովացիների 57 տոկոսը կողմ կատահայտվեր երկրի`Մաքսային միության անդամ դառնալու հեռանկարին, և միայն 36 տոկոսը`դեպի ԵՄ շարժվելու ուղղությանը:
Հիշեցնենք, որ 2014 թ հունիսի 27-ին Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստորագրել են ասոցացման մասին համաձայնագիրը Եվրամիության հետ, որով նախատեսվում է անդամակցում ԵՄ ազատ առևտրի գոտուն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ