Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր. Հայաստանի գլխավոր առավելությունն իր սփյուռքն է
Հայաստանի գլխավոր առավելություն իր սփյուռքն է: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Բոգդան Ցիրդյան` պատասխանելով panorama.am-ի այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Եվրոպայի կետրոնում գտնվող և հարուստ երկրների հետ սահմանակցող Մոլդովան սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշներով զիջում է գրեթե միանման տարածք և ռեսուրսներ ունեցող, սակայն շրջափակման մեջ գտնվող Հայաստանին:
«Հայաստան հզոր սփյուռք ունի, այդ թվում և ԱՄՆ-ում: Շատ հաճախ դա հարուստ մարդիկ են, որոնք դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանիայում և այլ երկրներում ունեն լուրջ ազդեցություն: Նույնիսկ Մոլդովայում կա մեծ հայկական համայնք: Քիշնևի հենց կենտրոնում գտնվող փողոցներից մեկը կրում է «հայկական» անունը: Մոլդովան ոչ նման սփյուռք, ոչ էլ միջոցներ և կապեր ունի»,- նշել է Բոգդան Ցիրդյան:
Բացի դրանից, ըստ բանախոսի, հայերն ունեն «հզոր ազգային ինքնագիտակցություն, պատմական և պետական հարուստ ժառանգություն, մտավոր և նույնիսկ սոցիալական լրջագույն կապիտալ»:
«Հայերն ունեցել են և ունեն իրենց մոդերնիստական ազդակը: Մոլդովայում այս ամենը չկա: Կոռուպցիան, 90-ական թթ անտաղանդ բարեփոխումները, ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի խզումը, պատերազմը, ազգային նկատառումներով կադրային ջարդը և արտագաղթը արեցին իրենց գործը: Այսօր մենք հայտնի ենք միայն որպես արտագնա աշխատանքի մեկնող շինարարների երկիր: Դպրոցների մասայական փակումը հանգեցրեց մտավոր դեգրադացիայի: Մենք նույնիսկ չենք կարողանում որոշել`մոլդովացինե՞ր ենք մենք, թե՞ ռումինացիներ»,- ասել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ