Քաղաքական 19:51 18/04/2015

Dailymail. Թուրքական պետությունը ստեղծվել է էթնիկական զտումների ու զանգվածային կոտորածների հիման վրա

«Աղավնին քնած էր իր անկողնում, երբ կեսգիշերին թուրք զինվորականները ներխուժեցին Դիարբեքիրի իրենց տուն ու իր հորը քարշ տվեցին դեպի դուրս:  «Ես ծնվել եմ քրիստոնյա և կմեռնեմ որպես քրիստոնյա»,- սրանք վերջին բառերն էին, որ Աղավնին լսեց իր հոր արտասանությամբ»,-այսպես է սկսվում բրիտանական «Dailymail»  պարբերականում լույս տեսած ծավալուն հոդվածը Հայոց Ցեղասպանությանն մասին:

Հոդվածում շարադրված են Ցեղասպանությունից հրաշքով փրկված Աղավնու նկարագրությունները, թե ինչպես է նա հաջորդ առավոտյան շքամուտքի մոտ հայտնաբերում իր հոր` գլխատված ու խաչված վիճակում գտնվող արնաշաղախ մարմինը:

Նշվում է, որ 1915թ-ին Օսմանյան Կայսրությունը, լինելով Կայզերական Գերմանիայի դաշնակիցն Առաջին աշխարհամարտում, ողջ ատելությունն ուղղել էր կայսրության սահմաններում ապրող շուրջ 2 միլիոն հայերի դեմ, ովքեր քրիստոնեություն են ընդունել դեռև 301 թ-ին` առաջինը բոլոր ազգերի մեջ, անգամ Հռոմից առաջ, սակայն Թուրքիայում ապրում էին 2-րդ դասի փոքրամասնության կարգավիճակում, ում բաժին էր հասնում միայն բռնաճնշումների ու խտրականության քաղաքականությունը: Իսկ այդ հետապնդումները երիտթուրքական կառավարության օրոք վերածվեցին աննախադեպ դաժան հաշվեհարդարի:

Ինչպես նշում է պարբերականը` շուրջ 1,5 միլիոն մարդ զոհ դարձավ այդ անմարդկային դաժանությանը: Նրանք, ովքեր տեղում չէին սպանվում, արժանանում էին Աղավնու հոր ճակատագրին` ստիպված էին լինում սարսափների մեջ փորձության մատնել սեփական հավատը: Սիրիայի և Իրաքի անապատներ տանող բռնագաղթի ճանապարհները դառնում էին այդ մարդկանց վերջին հանգրվանը: Ըստ հոդվածի` նրանց մասունքները վաղուց փոշի են դարձել, սակայն այս իրադարձությունների վերաբերյալ հակասությունները կենդանի ու արդիական են, ինչպես երբեք:

Հոդվածում հիշատակվում է անցած շաբաթ Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, և նշվում, որ Թուրքիան այդ ամենին արձագանքեց բորբոքված դիտողություններով: Պարբերականը մեջբերում է Թուրքական իշխանությունների պաշտոնական մեկնաբանությունը այս իրադարձությունների վերաբերյալ, ովքեր ընդունում են, որ այս ժամանակահատվածում բազմաթիվ հայեր են սպանվել, սակայն, իբր, դա տեղի է ունեցել պատերազմի ծնած հանգամանքներում և չի կրել նպատակային, ծրագրված բնույթ: Այդ զոհերին, ինչպես նշվում է թուրքական տեսակետում, պետք է դասել այն հարյուր հազարավոր մարդկանց շարքին, ովքեր կուլ գնացին 20-րդ դարի առաջին մեծ մսաղացին:

Մեկնաբանելով այս դիրքորոշումը` «Dailymail»-ը գրում է, որ թուրքական ժխտողականության հիմնական պատճառն այն է, որ թուրքական բարձրաստիճան ղեկավարները չեն ցանկանում ընդունել, թե իրենց երկիրը հիմնադրվել է ժամանակաից փուլում` էթնիկ զտումների և զանգվածային կոտորածների շնորհիվ: Նրանք նաև խուսափում են Ցեղասպանության ճանաչումից հետո հնարավոր տարածքային և նյութական փոխհատուցումների պահանջից, որոնք կարող են հնչել` հաշվի առնելով Ցեղասպանության հետևանքով յուրացված հողերի և բռնագրավված հարստությունների հանգամանքը: Այսպես, ըստ պարբերականի, Թուրքիան փորձում է պահպանել իր պատմական անմեղ և մաքուր կերպարը, մինչդեռ պատմաբանները անցած տասնամյակների ընթացքում հավաքագրել են փաստերի երկար շարան, որն ապացուցում է` կատարվածը հենց այն է, ինչը պետք է կոչել ցեղասպանություն: Այս մարդկանց թվում են նաև միջազգային փաստաբաններ, այդ թվում հայտնի կինոդերասան Ջորջ Քլունիի տիկինը` Ամալ Քլունին, ով այս տարվա սկզբին Շվեյցարիայում ընթացող դատավարության ժամանակ պաշտպանեց Հայաստանի շահերը` ընդդեմ թուրք պատգամավորի, ով հայտարարում էր, թե «Հայոց Ցեղասպանության թեզը միջազգային սուտ է»:

Թերթը անդրադարձել է նաև Հայոց Ցեղասպանության խնդիրը հնչեցնող այլ հայտնիների, որոնց թվում հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին, ով անցած շաբաթ այցելեց Հայաստան իր ընտանիքի հետ` ծաղիկներ դնելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում:

Պարբերականն հիշատակել է նաև Թուրքիայում Հայող Ցեղասպանթույան մասին ազատ արտահայտվելու արգելքի մասին, որտեղ դա համարվում է «վիրավորանք թուրք ազգի հասցեին»` հատուկ օրենքով պատասխանատվության ենթարկելով 1915թ-ի իրադարձությունները ցեղասպանություն որակող բոլոր անձանց` անգամ Նոբելյան մրցանակակրին, ում գրքերը այրվեցին Թուրքիայում: Հոդվածում հիշատակվում է նաև Հրանտ Դինքի սպանության մասին, որի դահիճը հայտարարել էր, թե «գնդակահարել է անհավատին»:

Խոսելով Գալիպոլիի 100-ամյա տարելիցի միջոցառումների մասին` պարբերականը գրել է, թե Թուրքիան դիտավորյալ այս իրադարձության հիշատակման ավանդական ամսաթիվը (ապրիլի 25) տեղափոխել է մեկ օր շուտ, որպեսզի խանգարի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներիր հնչեղությանը:
Նշվում է, որ 2 տասնյակից ավել երկրներ ընդունել և դատապարտել են հայոց Ցեղասպանությունը` հակառակ Թուրքիայի կողմից գործադրվող դիվանագիտական ճնշումներին: Ըստ հոդվածի` մի շարք երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, չեն շտապում պաշտոնական ճանաչման հարցում` չցանկանալով հակասության գնալ ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ, ով Ռուսաստանին մոտ աշխարհագրական դիրք է զբաղեցնում:

«Dailymail»-ը գրում է, որ Բարաք Օբաման նախագահ ընտրվելուց առաջ ԱՄՆ-ի ավելի քան 1 միլիոն հայկական արմատներով քաղաքացիներին խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանությունը, սակայն մինչ օրս խուսափում է իրականացնել իր խոստումը` կիրառելով «Մեծ Եղեռն» եզրույթը` բնութագրելու համար այդ իրադարձությունը:

«Ճակատագրի հեգնանքով առաջին մարդն ամերիկացի էր, ով աշխարհին պատմեց հայերի հետ կատարված ողբերգության մասին: Դա Հենրի Մորգենթաուն էր` Օսմանյան Կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանը, ով ստանում էր կայսրության հեռավոր քաղաքներից ամերիկյան հյուպատոսների հաշվետվությունները հայերի կոտորածների ու բռնագաղթի մասին, ինչին առթիվ էլ գրել է, թե «ես չեմ հավատում, թե հին դարերում երբևէ տեղի են ունեցել առավել սարսափելի տեսարաններ»,-գրում է պարբերականը և մեջբերում Մորգենթաուի մանրամասն նկարագրությունները հայերի անմարդկային կոտորածների վերևաբերյալ, ըստ որոնց` Օսմանյան կառավարությունը առանձնապես ոչինչ չէր անում թաքցնելու համար տեղի ունեցողը, փոխարենը բանտերից ազատ էր արձակում տարբեր հանցագործների, որպեսզի նրանք ևս միանային հայերի մորթին: Նկարագրվում են տեսարաններ, թե ինչպես են թուրք գյուղացիները սեփական ձեռքերով քարկոծելով սպանում 15-70 տարեկան հայ տղամարդկանց` այս շարքը լրացնելով հայերի գազանաբար սպանությունների սահմռկեցուցիչ նկարագրություններով:

Հոդվածի վերջում նշվում է, որ այսօր ևս մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում քրիստոնյաները ենթարկվում են անմարդկային բռնությունների ու զրկանքների, ուստի անցյալի դասերի հետ պետք է առերեսվել ու համապատասխան հետևություններ անել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}