Թուրք-ադրբեջանական խնդիրը տապալվեց. քաղաքագետ (տեսանյութ)
«Դատելով ճանաչման տեմպերից ու մասշտաբներից կարելի է վստահ պնդել, որ առաջիկայում տեսանելի կլինի, որ Ցեղասպանությունը ճանաչող թե երկրների, թե տարբեր կառույցների թիվը հետզհետե մեծանալու է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքերով, ճանաչման գործընթացը դիտարկվում է որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք՝ հայկական պետությունների համար:
«Այսինքն՝ ճանաչելով Ցեղասպանությունը միջազգային հանրությունը դնում է այն պատնեշները, որոնք խանգարում են Թուրքիային տարածաշրջանում ակտիվանալ, նաև զսպող մեխանիզմ են հանդիսանում Ադրբեջանի ռազմատենչ գործողությունների համար»,- նշեց քաղաքագետը:
Նա նկատեց, որ անցած տարվա օգոստոսից սկսած ադրբեջանական կողմի՝ սահմանին լարվածություն ստեղծելու քայլերը հիմնականում ուղղված էին Ցեղասպանության խնդիրը երկրորդ պլան մղելուն ՝ այն հաշվարկով, թե ով պետք է ուշադրություն դարձնի 100 տարի առաջվա դեպքերին, եթե այսօր կա իրական պատերազմի սպառնալիք:
«Նախ Հռոմի պապի մատուցած պատարագից հետո, այնուհետև Եվրախորհրդարանի բանաձևի ընդունմամբ տեսանք, որ ըստ էության, թուրք-ադրբեջանական խնդիրը տապալվեց և տարածաշրջանում օրակարգը նրանք չկարողացան փոխել: Ավելին, Ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզ դուրս եկավ և համաշխարհային նշանակություն ունեցող քաղաքական խնդիր դարձավ»,- հայտնեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Նա նաև նշեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որպեսզի օժանդակեր Թուրքիային ժխտողականության քաղաքականություն վարելիս:
ՀՀ-ի միջազգային քաղաքականության մեջ հանդես է գալու և Թուրքիայի հնարավոր ակտիվությունը կանխելու մասին քաղաքագետի դիտարկումները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ