Քաղաքական 11:21 23/04/2015

Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews հեռուստաընկերությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է ժամանակակից աշխարհում Հայաստանի նշանակության, հայ-թուրքական հարաբերությունների և Թուրքիայի կողմից իրականացված հանցագործությունների ճանաչման մասին։ Այս մասին հաղորդում է Euronews.com համացանցային պորտալը։

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։


-Պարոն Նախագահ, այս օրերին ձեր երկիրը հիշատակում է ձեր ժողովրդի հետ տեղի ունեցած հրեշավոր իրադարձություններն ու անասելի տառապանքները։ Եվ թեկուզ 100 տարի անց վերքերը խորն են թվում։ Ո՞րն է աշխարհին ուղղված ձեր ուղերձը։
- Միջոցառումները, որոնք ոգեկոչելու են ցեղասպանության զոհերին, իրենց մեջ մի քանի ուղերձ են պարունակում։ Դրանցից առաջինը հիշատակման ուղերձն է։ Մենք համարում ենք, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող որևէ ժամանակահատվածում մոռացության մատնվել։ Երկրորդ ուղերձը, որ պարունակում են միջոցառումները, երախտապարտությունն է, որը փոխշաղկապված է հիշողության ուղերձի հետ։ Երախտագիտություն այն մարդկանց հանդեպ, այն կազմակերպությունների, այն ժողովուրդների և պետությունների, որոնք մեզ համար ամենածանր պահին բարձրաձայնեցին, ձեռք մեկնեցին և կարողացան փրկել մեր ժողովրդի մի որոշ հատվածին։ Երրորդը` հիշողության և երախտագիտության բաղկացուցիչն է, միացումն է, որը տանում է դեպի կանխարգելում, դեպի այդպիսի հանցագործությունների կրկնության բացառում: Եվ մենք մեր պարտքն են համարում, տեսնելով, վերհանելով օրինաչափությունները և այն պատճառահետևանքային կապերը, որոնք հետո դառնում են ընդհանրական նմանատիպ հանցագործությունների համար: Դրանով ասում ենք, որ պետք է պայքարել այս-այն երևույթների դեմ, որպեսզի կարողանանք կանխարգելել ապագայում ցեղասպանությունների կամ նմանատիպ այլ հանցագործությունների կրկնությունը: Եվ վերջին` չորրորդ հիմնական ուղերձը վերածննդի ուղերձն է: Երբ մենք ասում ենք, որ այս անգամ ևս մեզ վատը ցանկացողներին չհաջողվեց վերացնել մեզ աշխարհի երեսից:

-Այժմ բոլորն անկասկած ընդունում են, որ անցյալից պետք է հետևություններ արվեն: Սակայն նույնիսկ 100 տարի անց Թուրքիան և Հայաստանը, կարծես, կառչել են այս բանավեճից: Ձեր երկրների համար կա՞ն արդյոք այլ ոլորտներում համագործակցելու, առաջ շարժվելու ուղիներ, թե՞ այդ խնդիրը կմնա այն արգելքը, որը մշտապես հեռու կպահի երկուսին միմյանցից:
- Ես` որպես Հայաստանի հանրապետության նախագահ, երկու անգամ փորձել եմ գնալ այդ ճանապարհով: Մինչ ինձ էլ ընտրված երկու նախագահները փորձում էին գնալ այդ ճանապարհով: Առաջինն այն էր, երբ մենք հանդես եկանք ցանկությամբ` առանց որևէ նախապայմանների ունենանք հարաբերություններ, այնուհետև քննարկել կողմերի համար վիճելի հարցերը: Երկրորդ այդպիսի փորձը 100-րդ տարելիցի նախօրեին էր, երբ ես մի քանի ամիս առաջ նամակ հղեցի Թուրքիայի նախագահին, և այդ նամակը արտաքին գործերի նախարարը հանձնեց համապատասխան թուրք պաշտոնյաներին: Նամակում ես հրավիրում էի Թուրքիայի նախագահին` մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին և համատեղ ցավակցելու, համատեղ հիշելու զոհերի հիշատակը: Բայց թուրքական իշխանությունները այլ որոշում կայացրեցին և որոշեցին ապրիլի 24-ին` այն օրը, երբ նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում, անցկացնել Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություն:

 - Վերջին օրերին թուրքական կողմը կոշտ հայտարարություններով և անսովոր կոշտության արձագանքով իր ողջ զայրույթը թափեց Հռոմի պապի հայտարարության և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի վրա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը զայրույթի այս դրսևորումների նկատմամբ:
- Մեզ համար այդ հայտարարությունները` թուրքական կողմի արձագանքները անսպասելի չէին, որովհետև մենք մշտապես լսում ենք և ականատես ենք նրանց ժխտողականությանը: Եվ մենք տեսնում ենք, որ ամեն անգամ նրանք թարմացնում են ժխտողականության իրենց գործիքակազմը: Ինչ վերաբերում է Նորին Սրբության հայտարարությանը, ապա ես այն համարում եմ էական և տեղին: Գիտեք, ես հավատում եմ, որ մարդկության դեմ հանցագործություններից զերծ աշխարհի կարող ենք հասնել միայն ուժեղ մարդկանց առաջնորդությամբ: Նորին Սրբությունը մեծ առաջնորդ է` արդարացի և ճշմարտախոս:

- Ի՞նչ կցանկանայիք, որ ասեր թուրքական կողմը: Այլ կերպ ասած` եթե նրանք ընդունեն ցեղասպանություն տերմինը, դուք կհամարե՞ք, որ հարաբերություններում ամեն ինչ կարգավորված է:
- Անշուշտ, անշուշտ: Թուրքերի կողմից ցեղասպանության ընդունումը մեր ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է: Ես խորապես համոզած եմ` եթե դա արվի, դա արվի անկեղծ, ապա կարճ ժամանակում մեր հարաբերությունները` նկատի ունեմ հայ և թուրք ժաղովուրդների հարաբերությունները կբարձրանան մեկ այլ աստիճանի` շատ բարձր աստիճանի:

- Թուրքիան առաջարկել է ձևավորել պատմաբանների միջազգային հանձնաժողով, որը մեկընդմիշտ կկարգավորի այդ խնդիրը, և ինքը պատրաստ է ընդունել դրա արդյունքները: Ձեր կարծիքով, ի՞նչն է սխալ այդ առաջարկի մեջ:
- Նախ ի սկզբանե սխալ է, որովհետև ես չգիտեմ դեպք, երբ պատմաբանները նստեն-որոշեն և այդ հարցն այդպես լուծվի: Սա մեկ: Եվ երկրորդը` ես չեմ պատկերացնում թե այդ հանձնաժողովն ինչպես պետք է աշխատի, որովհետև թուրք պատմաբանները պետք է աշխատեն թուրք հասարակության ճնշման տակ, իշխանությունների ճնշման տակ, հայ պատմաբանները` հայ հասարակության, հայկական իշխանությունների: Բայց սրանք ամենակարևորը չեն: Ամենակարևորը հետևյալն է. մասնագիտացված կառույցները, երկրները, որոնք ունեն ամենամեծ արխիվները, դրանում չեն կասկածում, կասկած չկա: Եկեք նորից անդարդառնանք Վատիկանում տեղի ունեցած պատարագին: Ի՞նչ եք կարծում, Վատիկանը ամենատեղեկացվածներից մեկը չէ՞ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Վատիկանը պակաս ունի գրագետ պատմաբանների: Մեզ համար այդպիսի առաջարկությունը վիրավորական է, որովհետև կասկածի տակ է դրվում ցեղասպանության փաստը: Ի վերջո` պատմաբաններն ի՞նչ պետք է պարզեն, թե քանի՞ մարդ է զոհվել: Եվ արդյո՞ք տարբերություն կա, զոհվել է մեկուկես միլիոն, թե` մեկ միլիոն չորս հարյուր քառասունինը հազար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:33
Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում. կառավարություն
«Արմենպրես»-ի հարցերին պատասխանել են կառավարությունից
Աղբյուր` Panorama.am
00:23
Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների իններորդ հանդիպումը
Աղբյուր` Panorama.am
23:07
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը, որը վարում են Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը և Նարեկ Սամսոնյանի...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Եդեմ» ռեստորանի աշխատակցուհին անզգուշաբար ընկել է գետը, մթության պատճառով նրա որոնումները դադարեցվել են
Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր անելիքներն կամաց-կամաց այն օրակարգն են տեղափոխվում, որին բոլորդ սպասում եք. Բագրատ Սրբազան
«Վաղը դարձյալ և վերստին որքան հնարավոր է ճանապարհների փակման գործընթացը և դասադուլների ընթացքը շարունակում ենք։ Իսկ մեր անելիքներն...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունների վերազանցելու փաստի առթիվ ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
21:39
Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի»,- Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ակնարկելով Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
21:31
Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ․ ՀՀ ԱԳՆ
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու...
Աղբյուր` Panorama.am
21:21
«Սիսի» Ավինյանն անձեռնմխելի է․ «Թոշակառուների միություն» ՀԿ ղեկավար
«Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության  հիմադիր Վռամ Սարգսյանն անարդարությունների դեմ պայքարում է վաղուց։...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ուկրաինական պատերազմի ֆոնին Վրացական իշխանությունների հավասարակշռությունը որոշ շրջանակների համար ընդունելի չէ. Ջոնի Մելիքյան
Թբիլիսիում շարունակվում են «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ մեկնարկած բողոքի ակցիաները։ Վերջին հանրահավաքին մասնակցեցին նաև...
Աղբյուր` Panorama.am
21:02
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և նրա...
Աղբյուր` Panorama.am
20:57
«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ
Աշոտ Գուլինյանը ծնունդով իջևանցի ոստիկան է, ով բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Yerkir.am-ը նկատել է, որ վերջինիս կինը՝ Լիլիթ Խառատյանը...
Աղբյուր` Panorama.am
20:47
Փաշինյանը պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ նսեմացնող ցանկացած հայտարարության համար․ Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախյան ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակում՝ Լեմկինի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են, որտեղ  ամփոփելու են օրը։ Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան
Այս շարժումն ունի լուրջ հիմքեր, որովհետև սկսած  2021թ-ի արտահերթ ընտրություններից մինչ այս պահը վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:05
Արգելապատնեշները հեռացվեցին, երթը շարունակվում է
«Միջոցառումը վերջացել  է , մարդիկ էնտեղ ֆուրշետ են անում։ Ասել են 20,00-ն, ուրեմն պետք է բացեն 20։00-ին։ Էսքան վախ կարելի՞ է»,-...
Աղբյուր` Panorama.am
19:34
Միջոցառման ավարտից հետո միայն կբացենք ճանապարհը․ Ոստիկան
Իրավիճակը Թումանյան փողոցում որոշակիորեն լարվեց, երբ ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև։...
Աղբյուր` Panorama.am
19:27
Վատ բաներից չեմ ուզում խոսել, վախեցած են էլի․ Հրանտ Բագրատյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  շանսերը բարձր եմ գնահատում։ Այս մասին Panorama.am-հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ինքը պետք է այս քաղաքում հանգիստ չպտտվի, պետք է անընդհատ լսի, որ սուտ է խոսել, խաբել է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
«Արձանագրեցինք, որ ՀՀ-ը դժբախտաբար Կառավարություն ու ղեկավարություն չունի»,- այս մասին Ազատության հրապարակ չհասած՝ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
19:07
Շատ վատ է երբ առավոտ արթնանումես և իմանում որ քո հայրենիքի մի մասը գոյություն չունի․ Կամո Ունանյան
«Այն,  ինչ հիմա կատարվում  մեր երկրում, անբացատրելի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց սպորտային կարատեի աշխարհի և...
Աղբյուր` Panorama.am
18:53
Դիպուկահարներ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել այն ժամանակ,  հարակից տարածքներում...
Աղբյուր` Panorama.am
18:52
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Ոստիկանները պատ են կազմել փողոցի երկու կողմերից՝ քաղաքացիներին հրելով դեպի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Սա Հուդայի պատմությունն է, ուրիշ բան որ չեն արել, Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել. Բագրատ Սրբազան
«Այս հարցը այս մարդն այնքան է մսխել, ոչնչացրել, որ նույնիսկ հիմա այս հեռավարությունից մարդ չի հասկանում, թե ինչպես պետք է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երբևէ հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանին․ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին
Հյուսիսային պողոտայում Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանը ստորև․ -Սրբազան, այս պատնեշներն ինչի՞ համար են։...
Աղբյուր` Panorama.am
18:16
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի արձագանքը
ԵՊՀ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային
«Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սլովակիայում կրակել են երկրի վարչապետին, նրա վիճակը ծանր է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո հրաձգության ժամանակ։ Այս մասին  հաղորդում է տեղական Pravda...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Պողպատե մանդատը վերածվել է ոստիկանի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է
«Այսքան ոստիկան, բերետավոր, ՆԳ զորքեր, ես եմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել։ Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}