CNN. Օբաման 7 տարի շարունակ դրժում է Ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը
Այս շաբաթ լրանում է թուրքերի կողմից 1,5 միլիոն հայերի կոտորածների 100-ամյակը, ինչը բազմաթիվ պատմագետներ համարում են Ցեղասպանություն: Լրանում է նաև 7 տարին այն օրվանից, երբ նախագահ Բարաք Օբաման դրժեց իր խոստումը և կատարված սպանդն այդպես էլ չորակեց «Ցեղասպանություն»: Այս մասին հաղորդում է ամերիկյան CNN-ը` նշելով, որ Ցեղասպանության ճանաչումը բարոյական դիրքորոշում է, որն արտահայտել են Հռոմի պապը, Ջորջ Քլունին և անգամ Քարդաշյան քույրերը:
CNN-ը նշվում է, որ 2008թ-ին հայերի ձայները ստանալու համար Օբաման խոստացավ 1,5 միլիոն հայերի ջարդը անվանել Ցեղասպանություն, ինչը, սակայն, չկատարվեց, քանի որ Թուրքիան` ՆԱՏՕ-ի միակ մահմեդական պետությունը, շատ ավելի զորեղ դաշնակից է ԱՄՆ-ի համար, քան Հայաստանը, և ունենալով 2-րդ ամենախոշոր բանակը ՆԱՏՕ-ի երկրների շարքում ԱՄՆ-ից հետո` նա ավելի հուսալի գործընկեր կարող է լինել, երբ խոսքը գնում է Իսլամական Պետության, Սիրիայի, Իրանի և մնացած խնդիրների մասին: Ուստի, ըստ հոդվածի, Թուրքիան ժխտում է իր պատմությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ