Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը Սաուդյան Արաբիա այցելելու համար խիստ քննադատության է ենթարկել Իլհամ Ալիևին
«Իրանցի բարձրաստիճան հոգևորական Սեյյեդ Հասան Ամելին Սաուդյան Արաբիա այցելելու համար խիստ քննադատության է ենթարկել Իլհամ Ալիևին»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ղաֆղազ.իռ» կայքը:
Տեղեկատվության համաձայն` Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, անդրադառնալով Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացրած հարձակումներին և այդ համատեքստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Սաուդյան Արաբիա կատարած այցին, մասնավորապես նշել է. «Իլհամ Ալիևն իր այցով ոչ միայն հավանության տվեց պատերազմին, այլև ցույց տվեց, որ աջակցում է դրան»:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ, երբ Սաուդյան Արաբիան օդային հարձակումներ իրականացրեց Եմենի ուղղությամբ, արժանացավ պաշտոնական Թեհրանի խիստ քննադատությանը: Ռազմական գործողություններից որոշ ժամանակ անց Իրանի բանակի ռազմածովային ուժերը երկու միավոր ռազմանավ ուղարկեցին Ադենի ծոց՝ Եմենի ափամերձ ջրային տարածքներ:
Իսկ օրերս Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Եմենի ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ չորս կետանոց նախագիծ ներկայացրեց, համաձայն որի` Եմենում կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝
1. Հաստատել հրադադար
2. Մարդասիրական օգնություն տրամադրել Եմենի ազգաբնակչությանը
3. Ազգային երկխոսություն սկսել
4. Ձևավորել ազգային կոալիցիոն կառավարություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ