Bloomberg. Պատերազմի սպառնալիք Ռուսաստանի հարավային սահմաններին. Խողովակաշարերը վտանգի տակ են
1990-ականներից հետո Ռուսաստանի հարավային հարևանները այսօր ամենամոտն են կանգնած պատերազմի սպառնալիքի առջև, քան երբևէ: Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը սառեցված է արդեն 21 տարի և այդ հարաբերական խաղաղության տարիներին արևմտյան խոշոր նավթարդյունաբերական ընկերությունները, այդ թվում BP-ն միլիարդավոր դոլարներ է ներդրել Ադրբեջանի նավթագազային սեկտորում: Հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությունը ռիսկի տակ է դնում նավթագազային ոլորտում ներդրումային ծրագրերը և սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Այս մասին գրում է հեղինակավոր Bloomberg-ը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով աճող լարվածությանը:
« Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում սպասվող ընտրությունները կարող են էլ ավելի խորացնել լարվածությունը սահմանին և մեծացնելով պատերազմի վերսկսվելու հավանականությունը, ինչը վտանգի տակ կդնի Հարավային Կովկասի նավթամուղերն ու գազատարները», - ընդգծել է Royal Bank of Scotland-ի վերլուծաբան Աննա Տոկարը:
«Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում տեղի ունեցող բախումների վրա, լարվածությունը ավելի է խորանում Հարավային Կովկասում, որտեղ BP-ն և նրա գործընկերները ներդրել են 50մլրդ դոլար Ադրբեջանի վառելիքաէներգետիկ սեկտորում:|
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը գտնվում է հակամարտության գոտուց 100 կմ հեռավարության վրա»,- գրում է պարբերականը:
Հոդվածագիրը անդրադարձել է նաև հակամարտության պատմությանը՝ հիշատակելով 1990-կաններին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունած 4 բանաձևերը, երկու երկրների սպառազինության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև մեջբերել հայ և ադրբեջանցի փորձագետների, ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հայտարարությունները՝ շփման գծում արձանագրված դեպքերի առնչությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին