Է. Նալբանդյան. Պետք է հաստատել` ՀՀ-ն և ԵՄ-ն ցանկանում են շարունակել համապարփակ համագործակցությունը
Հայաստանն այս տարվա հունվարին՝ Հայաստան-Եվրամիություն խորհրդի նիստի ընթացքում վերահաստատել է, որ ՀՀ-ն և ԵՄ-ն ցանկանում են շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, և կարծում է, որ պետք է հաստատել նաև Ռիգայի գագաթաժողովի ժամանակ: Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով բելգիացի լրագրողի հարցին, թե քանի որ Ձեր երկիրը ընտրություն կատարեց՝ մտնելու Եվրասիական միություն, ի՞նչ սպասելիքներ ունեք դեռ Արևելյան գործընկերությունից, ի՞նչ է առաջարկում ձեզ Եվրոպական միությունը և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ռիգայի գագաթաժողովից:
«Ես կարող եմ կրկնել այն, ինչ որ մենք ասել էինք Եվրամիության հետ միասին Վիլնյուսի գագաթաժողովին: Հայաստանը և Եվրամիությունը ընդունել էին համատեղ հայտարարություն, որտեղ ընդգծված է, որ Հայաստանը և Եվրամիությունը ցանկանում են շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, բոլոր հնարավոր բնագավառներում և ձևաչափերով՝ նկատի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում: Դա մենք վերահաստատեցինք այս տարվա հունվար ամսին՝ Հայաստան-Եվրամիություն խորհրդի նիստի ընթացքում, և կարծում եմ, որ պետք է հաստատենք նաև Ռիգայի գագաթաժողովի ժամանակ»,- ի պատասխան հարցի` նշեց Է. Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին