Հայոց ցեղասպանության պատմությունն ու դրա շուրջ ծավալվող քաղաքականությունը
«Երևանը նշեց սգո տարելիցը, սակայն ոչ բոլոր երկրները սգացին նրա հետ միասին: Շատերը չեն ուզում վիճել թուրքերի հետ»,-այսպես է սկսվում «vesti-ukr.com» կայքում հրապարակված հոդվածը, որն ամբողջովին նվիրված է Հայոց Ցեղասպանության հիմնախնդրին և ապրիլի 24-ին Երևանում և աշխարհում կատարված հիշատակման արարողություներին:
Ըստ հոդվածագրի` պատմությունը վաղուց ամեն ինչ իր տեղն է դրել, պատմաբանները մանրամասնորեն արդեն վաղուց ուսումնասիրել են Հայոց Ցեղասպանությանը վերաբերող բոլոր հանգամանքները, սակայն քաղաքականությունը այլ հարց է: Ընդամենը 2 տասնյակ երկրներն են ճանաչում այդ փաստը, և Ուկրաինան այդ երկրների ցանկում չէ:
Հոդվածում անդրադարձ է կատարվել Ցեղասպանության խնդրի ֆոնի ներքո Թուրքիայի հարաբերություններին տարբեր քաղաքական բևեռների հետ: Մասնավոապես նշվում է` թեև Եվրոպական Խորհրդարանը ճանաչեց ու դատապարտեց Ցեղասպանության փաստը, այնուամենայնիվ ԵՄ-ի անդամ երկրների մեծ մասը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը: Հղում է կատարվում նաև այն հանգամանքին, որ Թուրքիան պատրաստվում է տենդեր հայտարարել իր հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման հարցում, որի հաղթող ամենայն հավանականությամբ կճանաչվի կա՛մ ամերիկյան, կա՛մ եվրոպական կազմակերպություն: Թե կոնկրետ որ կազմակերպությունը իրավունք կստանա պաշտպանության ոլորտում ներդրումներ կատարել Թուրքիայում, պայմանավորված է նրանով, թե ինչպես իրենց կդրսևորեն ԱՄն-ն և ԵՄ-ն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առնչությամբ:
Հոդվածագիրն անդրադարձել է նաև Ցեղասպանության հարցի շուրջ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի զգուշավոր քաղաքականությանը, Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարմանը, ինչպես նաև թուրք հասարակության մոտեցումներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ըստ հոդվածի` սոց-հարցումների արդյունքները ցույց են տվել, որ թուրք հասարակության միայն 9%-ն է կողմ Ցեղասպանության ճանաչմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ