ՆԱՏՕ-ն կրկնակի կավելացնի արագ արձագանքման ուժերի քանակը
Հյուսիս-ատլանտյան դաշինքը մտադիր է ավելի քան կրկնակի ավելացնել արագ արձագանքման ուժերի քանակը, 13 հազարից հասցնելով 30 հազարի։ «Լենտա.ռու» կայքի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը Պորտուգալիայի ԱԳ նախարար Ռուի Մաչետի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք բախվել ենք Եվրոպայում անվտանգության կտրուկ ձևափոխված միջավայրի»,-ասել է գլխավոր քարտուղարը և հավելել. «Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ իր ագրեսիվ գործողություններով խախտել է անվտանգության միջազգային կանոնները»։
Ստոլտենբերգն այս առնչությամբ նշել է, թե արագ արձագանքման ուժերի ավելացումը քայլ է նոր իրողություններին դաշինքի ադապտացման ու անդամ պետությունների անվտանգությունը ապահովելու համար։
Նշենք, ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, թե մայիսի 13-14-ին թուրքական Անտալյա քաղաքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների գագաթնաժողովի հիմնական թեման լինելու է ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի մասնակցությունը դրան, ՆԱՏՕ-ին անդամ պետություններին դրանից բխող սպառնալիքներով։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ