ԼՂՀ ԿԸՀ նախագահ. Հավատացած եմ, որ այս ընտրությունների դեպքում էլ մենք նախորդների համեմատ մեկ քայլ առաջ կգրանցնեք
Վստահաբար կարող ենք փատել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվող յուրաքանչյուր ընտրություն նախորդի համեմատությամբ առավել դրական տեսք է ունենում: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Արցախ ժամանած միջազգային և տեղական դիտորդներին, ԶԼՄ ներկայացուցիչներին` ընդգծելով, որ տարեցտարի հենց դիտորդների կողմից արված նկատառումները հաշվի առնելով Արցախում անցկացվում են առավել լավ ընտրություններ:
Այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրական օրենսգրքում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Մասնավորապես` փոխվել է Ազգային Ժողովում մեծամասնական և համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների համամասնությունը:
«Հիմա ընդհանուր 33 մանդատից 22-ը կլինեն համամասնական, իսկ 11-ը` մեծամասնական»,- ասել է ԼՂՀ ԿՀԸ նախագահը:
Մյուս փոփոխություններից Սրբուհի Արզումանյանն առանձնացրել է այն, որ ԱԺ-ում կբարձրացվի կին պատգամավորների դերը:
«Եթե տոկոսային առումով նշեմ, պիտի ասեմ, որ ընդհանուր առմամբ առաջադրված թեկնածուների 22.2%-ը կանայք են»,- ասել է ԿԸՀ նախագահը:
Բացի այդ այս ընտրությունների ժամանակ կստեղծվեն հնարավորություններ սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց ընտրական իրավունքն իրացնելու համար:
«Ընտրություններն առավել արդար դարձնելու համար մենք որոշել ենք նաև 4 ժամով երկարացնել դրանց արդյունքների բողոքարկման ժամկետը»,- հավելել է Սրբուհի Արզումանյանը:
Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցնեն առանց միջադեպերի` արդար, ժողովրդավարական ճանապարհով.
«Հավատացած եմ, որ այս ընտրությունների դեպքում էլ, մենք նախորդների համեմատ մեկ քայլ առաջ կգրանցնեք»,- ամփոփել է Սրբուհի Արզումանյանը:
Նշենք, որ այսօր Արցախում լռության օր է: Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն վաղը` ԱԺ 33 մանդատի համար կպայքարի 7 կուսակցություն և մեծամասնական ընտրակարգով առաջադրված 42 թեկնածու:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ