Սիրիահայերի մասին Զուրաբյանի առաջարկը ԱԺ նախագահը անպատասխան թողեց (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում մեկնարկած արտահերթ նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բարձրացրեց Հալեպում սիրիահայերի խնդիրը:
«Մեր ունեցած տվյալների համաձայն, Հալեպում ստեղծվել է շատ ծանր վիճակ հայ բնակչության համար, շուրջ 30 հազար հայ կանգնած է ֆիզիկական ոչնչացման եզրին այնտեղ կատարվող մարտական գործողությունների պատճառով», -հայտարարեց Զուրաբյանը` հավելելով, որ իրենք ունեն որոշ առաջարկներ այդ վիճակից դուրս գալու համար:
Այնուհետև Զուրաբյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին խնդրեց ընդմիջմանը խմբակցությունների ղեկավարներին հրավիրել իր մոտ` քննարկելու և լուծում գտնելու համար:
«Շատ հրատապ հարց է», -առաջարկը եզրափակեց Զուրաբյանը:
ԱԺ նախագահը, սակայն, որևէ կերպ չարձագանքեց Զուրաբյանի առաջարկին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ