Ս. Սաֆարյան. Եվրոպան երբեք չի փակելու Հայաստանի հետ հարաբերությունների դուռը
Եվրոպան երբեք չի փակելու Հայաստանի հետ հարաբերությունների դուռը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, բացատրելով, որ Հայաստանը շատ կարևոր տարածաշրջան է Եվրոպայի համար:
«Եվրոպան այս պահին ավելի շահագրիգիռ է Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելու առումով, քան Հայաստանը»,- ասաց քաղաքագետը, միաժամանակ նկատելով, որ իրողությունները գնալով ավելի են պարզ դարձնում, որ Հայաստանը ստեղծված իրավիճակում այլ ելք ու այլընտրանք չունի, քան բոլոր ուժային կենտրոնների հետ լավ հարաբերությունները պահպանելու ու ժողովրդավարական կառավարման անցնելու առումով:
Գնահատելով Ռիգայում անցկացված գագաթաժողովի արդյունքները, Սաֆարյանն ասաց, որ կարևոր քայլ է կատարվել.
«Ադրբեջանը ցանկանում էր պոկել հերթական փաստաթուղթը ոչ այնքան լավ նպատակներով: Ռիգան թույլ չտվեց Ադրբեջանին ստանալ մի փաստաթուղթ ռազմական որևէ արկածախնդրություն հետագայում արդարացնելու համար: Սրանում մենք հետագայում կհամոզվենք: Ադրբեջանը փորձում էր հասկանալ, արդյո՞ք կարող էր անցած տարվա ռազմական ոտնձգությունները լեգալիզացնել: Արևմուտքը հասկացրեց Ալիևին, որ նա ռազմական արկածախնդրություն իրականացնելու իրավունք չունի և չի կարող լեգալիզացիա ստանալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին