Մուհամմեդ Ջիհադ ալ-Լահամ. Իսլամական Պետությունը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության և անվտանգության կոմիտեի խորհրդի անդամ Դմիտրի Սաբլինը քննադատել է ԱՄՆ ղեկավարությանը` ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներ բանեցնելու համար: Այս մասին հաղորդում է սիրիական «SANA» գործակալությունը:
Սիրիայի Ազգային ժողովի խոսնակ Մուհամմեդ Ջիգադ ալ-Լահամի հետ հանդիպման ընթացքում Սաբլինը նաև քննադատել է Միացյալ Նահանգներին համաշխարհային հանրության աչքում Սիրիայում կատարվող իրադարձությունների բնույթը խեղաթյուրելու համար:
Նա դատապարտել է Պալմիրայում Իսլամական Պետության զինյալների կողմից 450 խաղաղ բնակիչների կոտորածը` ընդգծելով, որ այս հանցագործության մեջ մեղսակից բոլոր կողմերը ապագայում պատասխանատվության են ենթարկվելու:
Սաբլինի պատվիրակության կազմում գտնվող ՌԴ Դումայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուշչենկոն իր հերթին ևս քննադատել է անկախ պետություների ներքին գործերին միջամտելու ԱՄՆ-ի քաղաքականությունը` նշելով, որ այն անխուսափելիորեն հանգեցնում է այնպիսի հետևանքների, ինչը ներկայումս կարելի է տեսնել Սիրիայում, որտեղ ահաբեկիչների ձեռքով սպանվում են հազարավոր քաղաքացիական անձինք և ոչնչացվում է պատմամշակութային բացառիկ ժառանգություն:
Ալ-Լահամի խոսքերով` ահաբեկչության արմատախիլ անելը պարտադիր նախապայման է առկա ռազմաքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:
«Սա անհրաժեշտություն է ստեղծում ձևավորել ահաբեկչության դեմ միջազգային և տարածաշրջանային ռազմավարություն` ոչնչացնելով ահաբեկչության տարածման բոլոր սկզբնաղբյուրները և միաժամանակ կասեցնելով Թուրքիայից և Հորդանանից ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը Սիրիա»,-ընդգծել է ալ-Լահամը:
Սիրիական խորհրդարանի խոսնակը նաև կասկածի տակ է առել Իսլամական Պետության դեմ Վաշինգտնոնի և արևմտյան երկրների դաշինքի մղած պայքարի արդյունավետությունը` նկատելով, որ հենց ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչությունն է զինում, ֆինանսավորում և ուղղորդում ահաբեկիչ իսլամիստներին, ովքեր Իրաքում և Սիրիայում զավթել են հսկայական տարածքներ:
Ալ-Լահամը նաև ողջունել է Ռուսաստանի գործադրած ջանքերը Սիրիայում առկա ճգնաժամի լուծման համար իրական հնարավորություններ որոնելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան