Սարկոզին անվանափոխել է «Միություն հանուն ժողովրդական շարժման» ընդդիմադիր կուսակցությունը «Հանրապետականներ»-ի
Ֆրանսիայի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության նախագահ Նիկոլյա Սարկոզին անվանափոխել է կուսակցությունը` այն անվանելով «Հանրապետականներ»: Փոխանցում է BBC-ին:
Ինչպես հաղորդվում է, կուսակցության անդամների 83 տոկոսը քվեարկության արդյունքներով հավանության է արժանացրել անվանափոխության գաղափարը: Միաժամանակ նշվում է, որ ընդդիմադիր կուսակցության անվանափոխությունը Ֆրանսիայում լայն քննարկումների առիթ է տվել, որքանով բոլոր ֆրանսիացիները իրենց համարում են հանրապետականներ:
Փորձագիտական գնահատականների համաձայն, Սարկոզին արդեն իսկ սկսել է նախապատրաստվել 2017 թվականին տեղի ունեցող նախագահական ընտրություններին:
Մեկնաբանելով կուսակցության նոր անվանումը` Սարկոզին նշել է, որ այն կոչ է` ուղղված բոլոր այն հանրապետականներին, ովքեր մտահոգված են օր օրի տեղի ունեցող ֆրանսիական հանրապետության հետընթացով և ցանկություն ունեն կանգնեցնել այդ գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ