Իրանի դեսպանը Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է չխախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունը
«Անկարայում Իրանի դեսպանը Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է չխախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիգդելին:
Իրանի դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «ՄԱԿ-ի անդամ երկրի տարածքային ամբողջականության խախտումը հակասում է Սիրիայում կայունության և խաղաղության հաստատման հարցում Թուրքիայի պարտավորություններին»:
«Ասրիրան»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր դժգոհությունն արտահայտելով Սիրիայի հյուսիսում քրդերի արձանագրած ռազմական հաջողություններից, հայտարարել է, որ Թուրքիան երբե՛ք թույլ չի տա, որ իր երկրի հարավում՝ Սիրիայի հյուսիսում, քրդական պետություն ստեղծվի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին