Իրանցի դիվանագետ. Միջուկային խնդրի շուրջ դեռ երեք կարևոր հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել
«Միջուկային խնդրի շուրջ դեռ երեք կարևոր հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներից մեկը:
Իրանցի դիվանագետը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ սպասվող վճռորոշ հանդիպմանը, մասնավորապես նշել է. «Դեռ երեք կարևոր հարցերի՝ միջուկային ոլորտի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի և պատժամիջոցների վերացման շուրջ առկա են տարաձայնություններ, որոնք դեռ չեն լուծվել»:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ նախօրեին Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Համաձայն նախնական պայմանավորվածության՝ նախատեսվում է, որ այսօր օրվա ավարտին կամփոփվեն բանակցությունների արդյունքները և որոշում կկայացվի հետագա անելիքների շուրջ:
Իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ թեև նախատեսվում է, որ այսօր երեկոյան կավարտվեն բանակցությունները, սակայն իրանական աղբյուրի լրագրողական հետաքննությունը պարզել է, որ բանակցությունները կշարունակվեն մինչև հինգշաբթի օր:
Իրանի բանակցող թիմի անդամներից մեկը «Ասրիրան»-ին տեղեկացրել է, որ Թեհրանը ջանքեր է գործադրում, որպեսզի ռազմական ոլորտի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ թիվ 1747 բանաձևը ևս չեղյալ հայտարարվի:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ