Ռուսական ռազմաբազայի գործունեությունը ՀՀ-ում իրականացվում է համատեղ հրամանատարության ներքո. ՊՆ խոսնակ
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում այսօր իրականացվող զորավարժությունները իրականացվում են Հայաստանի Պաշտպանական գերատեսչության հետ համատեղ հրամանատարության շրջանակներում: Այդ մասին Panorama.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով այսօր ռուսական ռազմաբազայում մեկնարկած անակնկալ ստուգումները:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում անակնկալ ստուգումներ են սկսվել, և ստորաբաժանումների գործողություններին կհետևեն «Наводчик-2» համալիրի անօդաչու թռչող սարքերը: «Անակնկալ ստուգումների ընթացքում հանձնաժողովը նաև կուսումնասիրի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական հերթապահ ավիացիոն ուժերի պատրաստվածությունը՝ մարտական առաջադրանքներ իրականացնելու ժամանակ»,- նշված էր Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հովհաննիսյանի խոսքով, ռուսական ռազմաբազայի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է միջպետական համաձայնագրի շրջանակներում, բայց համատեղ հրամանատարության ներքո:
«Ռուսական ռազմաբազան համապատասխան պետական կառույց է, և նրա գործողությունները բխում են կնքված միջպետական համաձայնագրից: Հայաստանի հետ գործում է համատեղ հրամանատարություն, և հրամանատարության հրամանատարը գեներալ-լեյտենանտ Միխայել Գրիգորյանն է», -ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այն, ինչ իրականացվում է ռուսական ռազմաբազայում, իրականացվում է այդ հրամանատարության գործունեության շրջանակներում, Հայաստանի օրենքներին համապատասխան:
Հարակից հրապարակում՝
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում անակնկալ ստուգումներ են իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ