ՀՀ-ում Իրանի դեսպան. Հակամարտությունները պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծում ստանան
«Իրանը միշտ իր հարևան պետություններում անվտանգության և խաղաղության պահպանումը համարում է իր անվտանգության ու խաղաղության պահպանումը: Հակամարտությունների հետ կապված Իրանը հետևյալ կարծիքին է՝ պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծում ստանան: Միջազգային նորմերը լավագույն հնարավորություններն են հակամարտությունների խաղաղ լուծման համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին՝ պատասխանելով հարցին, թե Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մշտապես աչքի է ընկել հավասարակշռված մոտեցմամբ, արդյո՞ք պատժամիջոցների վերացումը կարող է այդ դիրքորոշման մեջ բերել փոփոխություններ, արդյո՞ք կարող է գալ պահը, որ Իրանը ստիպված լինի ընտրություն կատարել:
Նա նշեց, որ Իրանը հետևյալ քաղաքականությունն է որդեգրել՝ միշտ լավ հարաբերություններ ունենալ իր հարևան պետություների հետ, առավելությունն իր հարաբերություններում ու համագործակցությունում տալիս է իր հարևան պետություններին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան