«Թուրքական հոսքի» իրացման խնդիրները օգնում են Ուկրաինային
«Թուրքական հոսքի» գազատարի կառուցումը կարող է անորոշ ժամանակահատվածով հետաձգվել: Մոսկվան և Անկարան չեն կարողանում համաձայնության գալ նախագծի իրացման և Թուրքիայի համար սահմանվելիք զեղչերի շուրջ: «Թուրքական հոսքի» իրացման խնդիրները կարող են թուլացնել Մոսկվայի դիրքերը Ուկրաինայի և ԵՄ-ի հետ գազի տրանզիտի շուրջ բանակցություներում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ «Թուրքական հոսքը» չափազանց դանդաղ է առաջ ընթանում: Պաշտոնյայի խոսքով՝ նախագծի առաջին գծի վերաբերյալ պայմանագիրը մեկ ամիս առաջ ուղարկվել է Անկարա, սակայն մինչ այժմ արձագանք չկա:
Խնդիրը նաև այն է, որ ռուսական կողմի համար անորոշ է, թե ում հետ է կնքվելու պայմանագիրը:
«Թուրքիայի առկա քաղաքական իրավիճակի պատճառով և իշխող կուսակցության կողմից մեծամասնություն չկազմելու պարագայում նախագծի իրականացումը հետաձգվում է անորոշ ժամանակով»,- գործակալությանը հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարարության պաշտոնյաներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ