Մոտ ապագայում Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացը կսկսվի
Եվրահանձնաժողովը տեսանելի ապագայում Սերբիայի իշխանությունների հետ բանակցություններ կսկսի ԵՄ երկրների շարքը համալրելու կապակցությամբ: Բելգրադը Կոսովոյի հետ երկխոսությունը կարող էր ավելի վաղ սկսել, քան ակնկալվում էր,- Վիեննայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Դեռ հունիսի վերջին Սերբիայի նախագահը հույս էր հայտնել, որ Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցային փաթեթի առաջին գլուխները մինչև այս տարվա վերջ կհրապարակվեն: Իսկ երեքշաբթի օրը Բրյուսելում ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մագերինիի միջնորդությամբ կայացած` Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի կառավարության ղեկավար Իսսա Մուստաֆայի հանդիպման ժամանակ կողմերը համաձայնեցրել են Կոսովոյում սերբական ՏԻՄ-երի միավորման սկզբունքները, Միտրովիցայում կամուրջի կիրառման պայմանները և հեռահաղորդակցության ոլորտում մի շարք խնդիրներ:
«Շատ ուրախ եմ, որ իմ գործընկեր Ֆեդերիկա Մոգերինին ձեռնամուխ եղավ Կոսովոյի և Սերբիայի միջև երկխոսությանը և արձանագրվեցին լավ արդյունքներ: Դա հնարավոր եղավ իրականացնել շատ ավելի արագ, քան մենք ենթադրում էինք: Այս ամենը Բալկաններում գերակայող նոր մթնոլորտի արդյունք է: Դրա համար ես բացարձակապես վստահ եմ և կարծում եմ, որ փաստերը խոսում են այն մասին, որ շուտով մենք կկարողանանք և պետք է հնարավորություն ունենանք սկսել Սերբիայի անդամակցության բանակցությունները»,- ասել է Սերբիայի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին