Հունգարիայի և Ֆրանսիայի միջև հասունանում է դիվանագիտական սկանդալ
Հունգարիայի և Ֆրանսիայի միջև հասունանում է դիվանագիտական սկանդալ: BBC-ի փոխանցմամբ երկու երկրների իշխանությունները փոխանակվել են քննադատական հայտարարություններով հունգարա-սերբական սահմանին անօրինական ներգաղթյալների հոսքը կասեցնելու նպատակով կառուցվելիք փշալարե պատնեշի կապակցությամբ:
Մասնավորապես՝ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը շաբաթ օրը հայտարարել է այն մասին, որ պատնեշի կառուցումը հակասում է համաեվրոպական արժեքներին և չպետք է օգտագործվի անգամ կենդանիների նկատմամբ:
Իր հերթին նրա հունգարացի գործընկեր Պետեր Սիյառտոն ֆրանսիական կողմի մեղադրանքները որակել է ցնցող և անհիմն: Վերջինիս խոսքով, եվրոպական երկրները պետք է ճգնաժամի հաղթահարման գործում լինեն միասին, այլ ոչ թե քննադատեն միմյանց:
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ բացատրություն տալու նպատակով իր մոտ է կանչել Ֆրանսիայի դեսպանին:
Չնայած նրան, որ Հունգարիան բաժանարար պատնեշ է տեղադրել Սերբիայի հետ սահմանին, այդուամենայնիվ երկիր շարունակում են ներթափանցել անօրինական ներգաղթյալներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին