Արցախում կատարվող քայլերը տանում են միջազգային ճանաչման. Թևան Պողոսյան
24 տարի առաջ ընդունված որոշումը մի օր բերելու է Արցախի միջազգային ճանաչմանը: Այսօր լրագրողների հատ հանդիպմանը` շնորհավորելով բոլորին Արցախի անկախության օրվա առթիվ, ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
«Չնայած բոլոր սոցիալական, տնտեսական և անվատանգ խնդիրներին, այսօր Արցախում տոն է: Արցախն ունի հաջողություններ, մասնակցում է միաջազգային տուրիստական ցուցահանդեսների, Արցախ գալիս են աշխարհահռչակ արվեստագետներ, միաջազգային դիվանագետներ»,-նշեց պատգամավորը` հավելելով, որ դրա հետ մեկտեղ մեծանում է Ադրբեջանի սև ցուցակը:
Թ. Պողոսյանը նկատեց, որ այսօրվա դրությամբ Արցախում կատարվող քայլերը տանում են միջազգային ճանաչման. «Արցախի հարցի կարագավորման հեռանկարը գալիս է մեր հետևողական լինելուց: Պետք է ՀՀ-ն, Սփյուռքը և Արցախը միասնական լինեն այս հարցում»:
Սրա հետ մեկտեղ նա ընդգծեց՝ պետք է գիտակցել, որ պատերազմը չի ավարտվել, առաջնագծում շարունակվում են կրակոցները, սակայն մեր բանակը կարողանում է կատարել իր առջև դրված պարտականությունները:
Թևան Պողոսյանը Ղարաբաղյան հարցի հեռանկար տեսնում է, ուղղակի պետք է սպասել դրան. «Գալու է մի ժամանակ, երբ բոլորը գիտակցելու են, որ այս տարածաշրջանում խախաղության հասնել առանց այդ հարցի լուծման հնարավոր չի լինլու, գլխավորը երբեեք չհոգնենք: Այդ ճանապարհը լինելու է բանակցային ճանապարհով»:
Անդրադառնալով Ստերլիգովի այցին Արցախ, նա նշեց. «Արցախն ազատ երկիր է, կարող են գալ, և եթե գալու են ներդրումներ անելու համար, որ միջազգային ասպարեզում Արցախի համար PR է լինելու, ինչու չօգտվել դրանից»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ