Ուրախությունը պետք չի խառնել տխրության հետ. Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը Խաչվերաց տոնի մասին
Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Խաչվերաց տոնը կնշի սեպտեմբերի 13-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացն է: Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայ եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):
Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը նշեց, որ Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ և տոնակատարություններ. «Հաճախ ժողովուրդը Խաչվերաց տոնը, կամ ինչպես անվանում են «Սըրբխեչը», սգո օրվա է վերածում:
Դա սխալ է: Սեպտեմբերի 12-13-ը չպետք է խառնել սգո օրվա հետ: Այլ ինչպես յուրաքանչյուր տաղավար տոնին նախորդում է մեռելոցը, որ օրն էլ պետք այցելել հարազատների շիրրմներն: Ուրախությունը պետք չի խառնել տխրության հետ»:
ԱՀԹ «Արարատ» երիտասարդաց միության անդամ Տաթև Զախարյանն էլ տեղեկացրեց, որ տոնի առթիվ Խաչի քարոզ են կատարում, որի ընթացքում երիտասարդները քաղաքային տրանսպորտում խաչեր են բաժանում. «Փորձում ենք քարոզել, որ մարդիկ աչուլունքի փոխարեն խաչ պահեն իրենց մոտ: Հիմնական նպատակը ժողովրդի մեջ ամրապնդելն է հավատքը, խաչի փրկարար զորությունը»:
Նա տեղեկացրեց, որ այս տարի բացի քաղաքային տրանսպորտից՝ իրենք խաչեր կբաժանեն նաև ծննդատներում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ