Պուտին-Սարգսյան հանդիպումը երկու դաշնակից պետությունների նախագահների արդյունավետ հանդիպում էր. ՀՀԿ
«Մենք շատ բարձր ենք գնահատում նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դա երկու դաշնակից պետությունների նախագահների արդյունավետ հանդիպում էր», -այդ մասին այսօր երեկոյան ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նախագահը ներկայացրել է մոսկովյան հանդիպման արդյունքները:
«Եվ ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանը պետք է շարունակի իր դաշնակցային հարաբերությունների զարգացումը ՌԴ-ի հետ: Անվտանգության հարցերը, գիտեք, որ մեզ համար շատ կարևոր են», -հավելեց խոսնակը՝ ընդգծելով, որ Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումը «արդյունավետ էր, որի ընթացքում անդրադարձ է կատարվել լայն հարցերի՝ անվտանգության հարցերից մինչև հումանիտար»:
Շարմազանովի տեղեկացմամբ, այդ այցի շրջանակներում պաշտոնապես ձևակերպվել է 200 միլիոն դոլարանոց ռուսական վարկի տրամադրումը Հայաստանին, որն էլ օգտագործվելու է գերժամանակակից զինվորական տեխնիկա գնելու համար:
Բաի այդ րա խոսքով, քննարկվել է Ղարաբաղյան հարցը, և որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, Ռուսաստանի Դաշնությունը հերթական անգամ վերահաստատել է, որ հակամարտությունը պետք է ունենա խաղաղ կարգավորում:
Խոսնակը ներկայացրեց նաև, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են նաև ներքաղաքական հարցեր և հատկապես Սահմանադրական բարեփոխումների ընթացքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը