Էդմոն Մարուքյանը պատրաստ է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ քննարկել անընդունելի դրույթները
«Բազմաթիվ հարցեր կան, որոնց հետ կապված ես չեմ կարողանում հասկանալ ձեր անդրդվելի լինելը»,-դիմելով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներին՝ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ես տասը տարի դատարաններում մարդկանց իրավունքներն եմ պաշտպանել: Դուք տեսե՞լ եք դատարան, որտեղ կարգադրիչը չի թողնում ձեզ ներս մտնել, տեսե՞լ եք դատավոր, որ ինչ ասեք, չլսի, ինչ միջնորդեք մերժի, քնի նիստի ժամանակ, ես տեսել եմ: Հիմա այդ մտահոգությունները կան, ասում ենք՝ այսպիսի խնդիրներ կան, եկեք փոխենք… Ես խնդրում եմ, որ մեր ներկայացրած դրույթները քննարկման առարկա դառնան, ես պատրաստ եմ բոլոր մակարդակներում քննարկումների: Գտնում եմ, որ այս խնդիրների վերանայման հնարավորությունը դեռևս սպառված չէ»,-նշեց պատգամավորը:
«Ես կարծում եմ և հիմա էլ կարծիքս չեմ փոխել առ այն, որ տեքստի վրա կարելի էր ազդել: Հասարակական կոնսոլիդացիա էր կարելի ձևավորել տեքստի վրա ազդելու և ավելի լավ տեքստ ունենալու համար, այլ ոչ թե ճակատային պատերազմներ մղել, ինչը հետ է մղում բարեփոխումների գործընթացը»,-հավելեց նա: