Հավաքների ազատությանը վերաբերող հոդվածում կարևորագույն փոփոխություն է կատարվել. Պողոսյան
Սահմանադրության փոփոխությունների նախագծում հավաքների ազատությանը վերաբերող հոդվածում կարևորագույն փոփոխություն է կատարվել: Այդ մասին այսօր Նախագծի վերջնական տեքստի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Նախագծի 43-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն, «Օրենքով սահմանված դեպքերում բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն անցկացվում են ողջամիտ ժամկետում կատարված իրազեկման հիման վրա», քննարկումների փուլում բուռն դժգոհությունների տեղիք էր տվել, և մասնագետները պնդում էին, որ այդպիսով արգելվում է ինքնաբուխ հավաքների անցկացումը:
«Ներկայացված ձևակերպումը իրականում նման հիմքեր տալիս էր, այդուհանդերձ մենք նպատակահարմար գտանք փոփոխել հոդվածը և նոր կետ ավելացնել` ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում: Սա ուղղակիորեն ամրագրված է Սահամանադրության փոփոխությունների նախագծում»,- տեղեկացրեց ՀՀ նախագահի ներկայացուցիչը:
Նախորդիվ՝
«Նախագիծը պատրաստել են Հայաստանի պայծառագույն իրավաբանները». Վենետիկի հանձնաժողովի նախագահ
ՕԵԿ-ը դեմ է Սահմանադրության նախագծին. ԱԺ-ում նախագծի քվեարկությունը հետաձգվեց 1 ժամով
Սահամանդրության նախագծում առաջարկություններ են ներկայացրել ՀԱԿ-ից և «Ժառանգություն»-ից. Պողոսյան
Չի կարելի էսպես ձեռ առնել մարդկանց. Բագրատյան
Սահմանադրության նախագծի քվեարկությունը հետաձգելու մասին առաջարկությունը ԱԺ-ում չընդունվեց
Պետք է ցույց տանք զանգվածային անհնազանդություն. Փոստանջյան
Բաղրամյանում առայժմ միայն ոստիկաններն են ( լուսանկար)
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ