Ոստիկանությունն իրեն վեր է դասել Սահմանադրությունից և օրենքներից. Արամ Մանուկյան
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի շենքի մոտ իրազեկված հավաքի ժամանակ ոստիկանության կողմից տեղի է ունեցել հավաքների ազատության իրավունքի ոչ իրավաչափ ուժի միջամտություն անհամաչափ ուժի կիրառմամբ: Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որին հավաքի ժամանակ ոստիկանները փորձել էին բերման ենթարկել, սակայն տեսնելով որ պատգամավորն է, հետ էին կանգնել այդ քայլից:
«Ոստիկանությունն իրեն վեր է դասել Սահմանադրությունից և օրենքներից և ոտնահարել է քաղաքացիների՝ ազատ հավաքներ անցկացնելու, ազատ արտահայտվելու իրավունքը», -հավելեց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ թույլատրված ու խաղաղ հավաք անցկացնող 21 քաղաքացի այդ օրը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Ինչ վերաբերում է այդ հավաքի ժամանակ իր հետ կատարված միջադեպին, Մանուկյանն ասաց, որ խախտվել է իր անձեռնմխելիության իրավունքը:
«Եվ ոստիկանության գնդապետ, թարմ մեդալակիր Վալերի Օսիպովը երեկ հրապարակայնորեն սուտ է խոսել, ասելով, իբր ոստիկանները չեն ճանաչել ինձ։ Այն 4 կարմիր բերետավորները, որոնք քարշ տալով ինձ մեքենա տարան, հին աշխատողներ են, փորձված կարմիր բերետավորներ են, և բոլորն ինձ ճանաչում են: Եթե տեսանյութը նայեք հենց Վալերի Օսիպովն է ինձ ուղեկցում դեպի ոստիկանական մեքենա»,-ընդգծեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ