Ճիշտ կլիներ իշխանության կողմից հանրաքվեի կասեցումը կամ առնվազն՝ հետաձգումը. Ստեփան Դեմիրճյան
Ակնհայտ է, որ այսօր պահին սահմանադրական փոփոխությունների օբյեկտիվ անհրաժեշտություն, հասարակական պահանջ չկա։ Այդ մասին այսօր Ազգային ողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը:
«Հոկտեմբերի 5-ին Նախագծի քվեարկության ժամանակ ստացված պատկերը՝ 104 կողմ, 10 դեմ, ամենևին չեն արտահայտում հասարակության տրամադրությունները: Սա ավելի է սրելու իրավիճակը, երբ մեր երկիրը, առանց չափազանցության, գտնվում է պատերազմի շեմին: Այս պայմաններում ճիշտ կլիներ իշխանության կողմից հանրաքվեի կասեցումը կամ առնվազն՝ հետաձգումը»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց Դեմիրճյանը:
Դեմիրճյանի խոսքով, իշխանությունը շտապողականություն է դրսևորում, որը մեկ բացատրություն ունի՝ «վարչախումբը կարևորում է իր իշխանությունը երկարաձգելը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ