Ռոբերտ Քոչարյանը քաղաքական թիմ չունի քաղաքականություն վերադառնալու համար. Շարմազանով
Սահմանադրության փոփոխությունների նախագծի տեքստն ու Ազգային ժողովում քվեարկության արդյունքներն արդեն ուղարկվել են Հայաստանի Նախագահի նստավայր, իսկ օրվա որոշումը ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում է: Այդ մասին այսօր Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Երբ որ Նախագահը հրամանագիրը ստորագրի, կորոշի, թե երբ է լինելու հանրաքվեն, միայն կարող եմ ասել, որ արդեն ուղարկել ենք նախագահական նստավայր»,- հավելեց խոսնակը:
Անդրադառնալով հանրաքվեի քարոզարշավին ու շտաբերի ստեղծմանը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ բնականաբար վաղ է խոսել այս մասին, քանի որ դա կախված է հանրաքվեի օրվա նշանակման հետ:
«Բնականաբար շտաբեր կձևավորվեն, բայց քարոզարշավը միայն ՀՀԿ-ի խնդիրը չէ... Գոնե խորհրդանում «այո» ասողները շատ են: Կլինի լուրջ բացատրական աշխատանք ու կոչ եմ անում բոլորին իրականացնել բացառապես խորը բովանդակային պայքար»,- հայտարարեց նա:
Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունների մասին հարցին ի պատասխանեց Շարմազանովը նկատեց. «Քաղաքականության համար քաղաքական թիմ է պետք, խոսքը մտերիմների, բարեկամների մասին չէ, այլ քաղաքական կուսակցությունների։ Ինձ հայտնի չէ այն թիմը, որը հայտարարել է նոր քաղաքական ամբիցիաների մասին»։
Հարցին, թե ՀՀԿ խոսնակը հնարավոր համարո՞ւմ է Քոչարյանի առաջադրումը առաջիկա համապետական ընտրություններում Շարմազանովը պատասխանեց. «Ամեն ինչ էլ կարող է լինել, մինչև 2017 թվականը։ Ձեր ասած գործիչն ու նրա քաղաքական թիմը գոնե ինձ համար այս պահին տեսանելի չեն»։
Նախորդիվ՝
Ռոբերտ Քոչարյանը քաղաքական թիմ չունի քաղաքականություն վերադառնալու համար. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ