Հանրաքվեի քարոզարշավը լայն հնարավորություններ է ընձեռում. ԿԸՀ նախագահ
Ի տարբերություն համապետական՝ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների, հանրաքվեն ունի քարոզարշավ անցկացնելու ավելի լայն հնարավորություններ: Այսօր ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Եթե համապետական ընտրությունների ժամանակ կա թեկնածուների առաջադրման, գրանցման փուլ, ապա հանրաքվեի ժամանակ ամրագրվում է քարոզարշավի մեկնարկ՝ հրամանագիրն անմիջապես ուժի մեջ մտնելուց հետո», հավելեց Մուկուչյանը:
Ըստ ԿԸՀ նախագահի, լայն հնարավորություններից մեկն էլ Հանրային հեռուստատեսության եթերաժամանակն է. ընտրությունների ժամանակ եթերը քարոզչության ամբողջ ժամանակահատվածի համար է տրամադրվում, իսկ հանրաքվեի ժամանակ՝ անվճար և վճարովի եթերաժամանակը քվեարկության օրվանից երեսուն օր առաջ է տրամադրվում:
Նրա խոսքով, որ հանրաքվեի քարոզարշավն ունի շատ ավելի լայն դրսևորումներ՝ ընտրողների հետ հանդիպումների, տարբեր տեսակի հավաքների տեսանկյունից:
Տիգրան Մուկուչյանը նշեց նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն գործելու է որպես Հանարքվեի կենտրոնական հանձնաժողով, որն էլ Ընտրական օրենսգրքի ու Հանարքվեի մասին օերնքի համապատասխան իրականացնելու է սահմանված գործառույթները:
Նշենք, որ այսօր Հայաստանում մեկնարկել է Սահամանդրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի դեկտեմբերի 4-ին՝ կեսգիշերին:
Նախորդիվ՝
Հանրաքվեն անցկացվելու է Ընտրական օրենսգրքին համապատասխան. Մուկուչյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ