Նալբանդյանն արժևորել է Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի ղեկավարի դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման հարցում
Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն այն հարթակն է, որը հնարավորություններ է ստեղծում ավելի սերտացնել երկկողմ հարաբերությունները: Այս մասին նշել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր Վալոնիա-Բրյուսելի կառավարության նախագահ-նախարար Ռուդի Դեմոթի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը արժևորել է Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի ղեկավարի սկզուբնքային դիրքրոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ռուդի Դեմոթն էլ խորհրդանշական է համարել, որ Երևան է այցելում հենց 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում։
Էդվարդ Նալբանդյանը և Ռուդի Դեմոթը քննարկել են տնտեսական և մշակութային բնագավառներում փոխգործակցության խթանման ուղիները, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական ոլորտներում համագործակցության հաստատաման հարցերին։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին է ներկայացրել Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին